482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանում դրանց վավերացման որևէ խոչընդոտ չի լինի. վարչապետ
13:43
12 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանում դրանց վավերացման որևէ խոչընդոտ չի լինի, ուրբաթ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ նման թեզ է պարունակել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում։

«Հանրապետության նախագահը կարևոր հայտարարություն է արել այն մասին, որ ստորագրած արձանագրություններն ուղարկում է Ազգային Ժողով՝ դրանով իսկ հերթական անգամ հավաստիացնելով, որ մենք պատրաստ ենք այդ արձանագրությունների վավերացմանը»,- ասաց Սարգսյանը՝ հանդես գալով «Հայ-թուրքական հարաբերությունները և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հանրային քննարկումներում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարեց, որ պատրաստվում է հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել Հայաստանի Ազգային Ժողով՝ վավերացումը սկսելու համար։

Հայկական կառավարության ղեկավարի խոսքերով՝ նախագահ Սարգսյանի կողմից քաղաքական հարթությունում նշած մեկ այլ կարևոր թեզը վերաբերում էր նրան, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրների հետ, և որ երկկողմ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։

«Այդ մասին վկայում է նաև այն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց՝ ասելով, որ ստորագրած արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը»,- պարզաբանեց Սարգսյանը։

Հայաստանի վարչապետն ընդգծեց նաև, որ Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերը հերթական անգամ հաստատում են հայ-թուրքական հարաբերություններում առաջ գնալու և դրանք բարելավելու Հայաստանի իշխանությունների կամքը։

«Պետության ղեկավարի ելույթն ապացուցում է, որ դա խորապես գիտակցված մոտեցում է, և որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահի գկխավորությամբ, քաղաքական կամք են դրսևորում Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորված կարծրատիպերի հաղթահարման, մեր երկու երկրների միջև նոր հարաբերություններ ձևավորելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: