484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կստեղծվեն թրաֆիքինգի զոհերի և թրաֆիքինգով զբաղվող անձանց տվյալների բազաներ
13:24
12 Փետրվարի 2010

Հայաստանում կստեղծվեն թրաֆիքինգի զոհերի և թրաֆիքինգով զբաղվող անձանց տվյալների բազաներ, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ թրաֆիքինգի զոհերի ցանկը կլինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, իսկ թրաֆիքինգով զբաղվող անձանց ցանկը՝ ՀՀ ոստիկանությունում:

«Նման բազայի առկայությունը թույլ կտա բարելավել թրաֆիքինգի զոհերին աջակցություն ցուցաբերելու գործընթացն ու իրավաբանական պատասխանատության ենթարկել թրաֆիքինգով զբաղվող անձանց», - ասաց Սարգսյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունն արդեն հրապարակել է միգրանտների տեղեկագրեր, հատկապես այն երկրների համար, ուր ուղարկվում են հայ միգրանտների հիմնական հոսքերը, մասնավորապես՝ Ռուսաստան, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հունաստան և Գերմանիա:

«Հուսով ենք, որ դա ևս թույլ կտա բարձրացնել միգրանտների իրազեկությունն ու կրճատել երկրում թրաֆիքինգի զոհերի թիվը», - ասաց Սարգսյանը:

Հայաստանում 2009թ.-ին թրաֆիքինգի զոհ է դարձել 60 մարդ, որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ներկայում թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։ Քրեական օրենսգրքի 132 (մարդկանց առևտուր) և 132.1 (մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաև մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առևանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով) հոդվածների հատկանիշներով 2009թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ:

Միաժամանակ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Հայաստանում թրաֆիքինգի զոհերի թիվը զգալիորեն ցածր է, մասնավորապես՝ 2009 թ.-ին գրանցվել է թրաֆիքինգի 11 զոհ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։