484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ ղեկավարը «Vallex Group» ընկերության ղեկավարության հետ համագործակցության հարցեր է քննարկել
10:36
12 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը Ալավերդի կայարան կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է մետաղագործական «Vallex Group» ընկերության ղեկավար Վալերի Մեժլումյանի հետ, հղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում ամփոփվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի և «Vallex Group»-ի միջև համագործակցության արդյունքները: Երկու ընկերության ղեկավարները քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները, հատկապես Թեղուտի հանքավայրի ապագա լեռնահարստացուցիչ կոմբինատի բեռնափոխադրմանն առնչվող համատեղ աշխատանքները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Շայդուլլինը նշել է, որ ՀԿԵ-ն իր հաճախորդներին օգնում է ոչ միայն կազմակերպել բեռնափոխադրման գործընթացը, այլև գտնել սպառման շուկաներ: Ծառայությունների որակի բարձրացմանն ու ճկուն սակագնային քաղաքականություն վարելուն ուղղված ընկերության գործունեությունը թույլ է տվել ՀԿԵ-ին արդիականացնել հաճախորդների սպասարկման մոտեցումները:

Բացի այդ, երկաթուղու վրա նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը պատվիրատուների համար ապահովել է համագործակցության տարբեր սխեմաներ, օրինակ՝ «աշխատանք՝ մեկ պատուհանի սկզբունքով»:

ՀԿԵ ղեկավարը նշել է, որ բացի բեռնափոխադրումներից ՀԿԵ-ն պատրաստ է մասնակցել նաև «Vallex Group»-ի գործարան մատակարարվող հումքի լոգիստական գործընթացին, առավել ևս, որ ՀԿԵ-ն մետաղագործական կոմբինատների հետ աշխատանքի փորձ ունի:

Շայդուլլինը հիշեցրել է, որ նախորդ տարվանից ՀԿԵ-ի հաճախորդ է դարձել «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, որը մասնագիտանում է մետաղների արդյունահանման և իրացման գործում: Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո ղեկավարներն այցելել են գործարանի տարածք, որտեղ հյուրերի համար կարճատև էքսկուրսիա է կազմակերպվել:

Երկաթուղայիններին ներկայացվել է պղնձի հանքաքարի ձուլման արդյունաբերական գործընթացը, որից բրիկետներ են պատրաստվում արտասահման արտահանելու համար: Շայդուլլինը բարձր է գնահատել երկու ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքներն ու համագործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: