481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետը էական առաջընթաց է նկատում հայկական բանակում միջանձնային հարաբերություններում 90-ական թվականների համեմատ
17:54
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակում միջանձնային հարաբերությունների հարցում, 90-ականների համեմատ, զգալի առաջընթաց է արձանագրվել, կարծում է պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, զինվորական հոգեբան Դավիթ Ջամալյանը։

«Դա ակնհայտ է։ Արդյոք կարելի՞ է համեմատել 90-ականներին զորամասերում տիրող բարքերը ժամանակակից բարքերի հետ»,- ասաց նա։

Ջամալյանի խոսքերով՝ գլխավոր դերն այս առաջընթացում խաղացին սերժանտական ժամկետային ծառայության համակարգին անցնելը, ինչպես նաև մեծ ուշադրությունը սպայական կազմի, նրա սոցիալական խնդիրների, պրոֆեսիոնալ մակարդակի բարելավման նկատմամբ։

Փորձագետը նշեց, որ ավելի վաղ սերժանտն իր բաժանմունքում զինվորների հասակակիցն էր, և հաճախ միայն ֆորմալ առաջնորդ էր, ու չէր կարող իր կամային հատկանիշներից ելնելով՝ մրցակցել ոչ ֆորմալ առաջնորդների հետ։ Ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։

Ջամալյանի խոսքերով՝ ժամկետային սերժանտն ավելի հասուն է, ծառայություն անցած, համապատասխան հմտությունների և կամային որակների տիրապետող, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել ոչ ֆորմալ առաջնորդների դերը։

Ջամալյանը նշեց նաև առաջնային գծում միջանձնային հարաբերությունները՝ նկատելով, որ դրանք շատ ավելի լավն են, քան զորամասում։

Դրա պատճառը, նրա կարծիքով, մարդկանց՝ վտանգի դեպքում միաբանվելու հոգեբանական հատկությունն է, ինչը հանգեցնում է նրան, որ զինվորներն ավելի ուշադիր են միմյանց նկատմամբ, և, հետևաբար, բախումների թիվը նրանց միջև նվազում է։

Այս կապակցությամբ նա ավելացրեց, որ ըստ իր դիտարկումների՝ զինվորների մեծ մասը նախընտրում է առաջնային գծում մարտական հերթապահությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: