487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ուժեղ երկրաշարժեր Հայաստանում առաջիկա երկու ամիսներին չեն սպասվում. Սեյսմիկ ծառայության ղեկավար
17:37
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ուժեղ երկրաշարժեր Հայաստանում առաջիկա երկու ամիսներին չեն սպասվում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Ալվարո Անտոնյանը։

«Այս պահին մենք կարող ենք ասել, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ուժեղ երկրաշարժեր Հայաստանում չեն լինի»,- ասաց Անտոնյանը։

Ըստ նրա,՝աշխարհում և այդ թվում այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում սեյսմիկ մեծ ակտիվություն է նկատվում։ Սակայն երկրաշարժերի թվի աճը օրինաչափություն չէ։

Անտոնյանի բերած տվյալների համաձայն՝ 2008 թվականին տարածաշրջանում արձանագրվել է և ազգային կատալոգում ընդգրկվել է 215 երկրաշարժ, 2009-ին՝ 286, 2010-ին արդեն արձանագրվել է 14 երկրաշարժ։ 2008 թվականին 3,5 մագնիտուդից բարձր 19 երկրաշարժ է արձանագրվել, իսկ 2009-ին՝ 22։

2008 թվականին Հայաստանում արձանագրվել է 54 երկրաշարժ, 2009-ին՝ 78։ Դրանցից 2008 թվականին 3 մագնիտուդից բարձր յոթ երկրաշարժ է եղել, 2009-ին՝ 2։ 2008 թվականին արձանագրվել է 11 երկրաշարժ, որոնք զգացել է բնակչությունը, 2009-ին՝ ինը։

Ամենաուժեղները 2010 թվականի հունվարի 17-ին Գառնիում 3,2 մագնիտուդով  և 2009 թվականի հուլիսի 18-ին՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժերն էին։

«Մեզ հետաքրքրում է դուրս մղված էներգիայի քանակը, ոչ թե երկրաշարժերի թիվը»,- ասաց նա՝ նշելով, որ դրանց ընդհանուր «ուժգնությունը» 2008 թվականին ավելի է եղել՝ չնայած դրանց քիչ քանակին։

Սեյսմոլոգն անդրադարձավ նաև «սեյսմիկ հանգստի» օրենքին։ Այնտեղ, որտեղ ուժեղ երկրաշարժեր են տեղի ունենում, երկրի ընդերքում էներգիա է կուտակվում, ինչը, փորձագետի խոսքերով, այդքան էլ լավ չէ։ Եթե երկրաշարժեր են լինում, նշանակում է, որ օջախը «գործում է», և կուտակված էներգիան դուրս է գալիս։

Անտոնյանի խոսքերով՝ 3 մագնիտուդով երկրաշարժի էներգիան տասն անգամ ավելի է, քան 2 մագնիտուդով երկրաշարժի դեպքում։

«Սպիտակի երկրաշարժի պես երկրաշարժեր կարող են տեղի ունենալ մի քանի հարյուր տարին մեկ անգամ»,- ասաց նա՝ նշելով մեկ այլ սեյսմոլոգիական օրենք, երբ որոշակի մագնիտուդով (5 և ավելի) երկրաշարժերը որոշակի վայրերում տեղի են ունենում որոշակի հաճախականությամբ։

Ինչ վերաբերում է 3,4 բալ մագնիտուդով երկրաշարժին, որը տեղի ունեցավ փետրվարի լույս 9-ի գիշերը Աշոցք գյուղից 16 կմ հեռավորության վրա, Անտոնյանը հայտարարեց, որ սեյսմիկ ծառայության անցկացրած հարցման համաձայն՝ գյուղի բնակիչները երկրաշարժը չեն զգացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: