478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արվեստի Artexpo 2010 ցուցահանդես կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում
17:03
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Արվեստի Artexpo 2010 ցուցահանդես կբացվի փետրվարի 12-ին Երևանում՝ Հայաստանի նկարիչների միությունում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Արդեն երկրորդ անգամ մենք տարվա ընթացքում կատարած աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն ենք անցկացնում Artexpo ցուցահանդեսի տեսքով։ Ցուցահանդեսի ակնհայտ հաջողությունը մեզ ոգեշնչեց այս տարի ևս անցկացնել նման ցուցահանդես»,- ասաց նա։

Պողոսյանը նշեց մասնավոր հատվածի աննկարագրելի ակտիվությունը ցուցահանդեսի անցկացման գործում։ Ըստ նրա՝ եթե նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել է մոտ 20-30 կազմակերպություն, ապա այս տարի դրանց թիվը գրեթե կրկնապատկվել է։

«Երկու օր՝ փետրվարի 12-ին և 13-ին, Հայաստանի նկարիչների միությունում ավելի քան 50 կազմակերպություն կներկայացնի իր աշխատանքը 53 տաղավարում, ինչպես նաև կներկայացվեն հայկական հուշանվերներ և ամսագրեր»,- ասաց Պողոսյանը։

Նախարարի խոսքերով՝ հայկական ժամանակակից մշակույթի զարգացման վերջին միտումների ներկայացմանը զուգընթաց ցուցահանդեսի հիմնական խնդիրներից կդառնա մշակութային բանավեճերի և գործարար կապերի հարթակի ստեղծումը։ «Այս նպատակով ցուցահանդեսի շրջանակներում կգործի ստեղծագործական սրճարան»,- նշեց Պողոսյանը։

Նախարարի խոսքերով՝ Artexpo-2010-ի նորարարությունը կդառնա պատվավոր հյուրերի մասնակցությունը, ովքեր իրենք կներկայացնեն իրենց ստեղծագործությունները բոլոր այցելուներին և վարպետության դասընացներ կանցկացնեն։ Մասնավորապես, նրա խոսքերով, այս տարի պատվավոր հյուրերի թվում է հայտնի ռուս պրոդյուսեր և սցենարիստ Սաիդա Մեդվեդևան, ով հեռուստադիտողին հայտնի է «Ջուր», «Մահվան գաղտնիքը», «Զգուշացեք, սնունդ է» վավերագրական ֆիլմերով։

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի շուրջ 27 ֆիլմ և սլայդ-շոու, տիկնիկային ներկայացում, կկազմակերպվեն հայ բանաստեղծների և գրողների ստեղծագործությունների շնորհանդեսներ, կկայանա հայկական ազգային պարերի ցուցադրություն։

Բացի այդ, այս տարի երեք տաղավարներ կստանան նախարարության կողմից սահմանած մրցանակներ՝ լավագույն ձևավորման համար։ Նախարարի խոսքերով՝ տաղավարները կձևավորեն իրենք մասնակիցները։

Պողոսյանը չբացառեց հետագայում ցուցահանդեսի անցկացումն արտերկրում։

Առաջին անգամ ARTEXPO ցուցահանդեսն անցկացվել է 2009 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: