485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Եվրատեսիլ-2010 Հայաստանի ազգային ընտրական փուլի մասնակից Սոնյան դուրս եկավ մրցակցությունից
15:29
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրատեսիլ-2010 միջազգային երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրական փուլի մասնակից երգչուհի Սոնյան դուրս եկավ մրցակցությունից։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պարզաբանեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրենի հատուկ նախագծերի խորհրդական Դիանա Մնացականյանը, Սոնյան դուրս է եկել մրցույթից առողջական խնդիրների պատճառով։

Նա ավելացրեց նաև, որ Սոնյայի փոխարեն այլ մասնակից չի ներգրավվի։

Սակայն տարբեր ինտերնետ-ֆորումներում և բլոգերում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ Սոնյան որակազրկվել է նմանակման պատճառով։

Նա պատրաստվում էր ընտրական փուլում հանդես գալ «Never» երգով։

Արդյունքում Օսլոյում Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար կպայքարի ինը մասնակից՝ Anothеr Story Rock-band  խումբն «Այս ձմեռ» երգով, երգչուհի Եվա Ռիվասը («Apricot Stone»), Նիկ Էգիբյանը («Countdown»), Էմմին և Միհրանը («Hey, Let Me Hear You Say»), Դավիթ Աշոտյանը («Infected Dreams»), Մարիա Կիզիրյանը («Little Red Riding Hood»), Ռազմիկ Ամյանը («My Love»), Անի Արզումանյանը («The Mermaid Song») և Մելինե Բեգլարյանը («We Must Believe»)։

Ընտրական փուլի հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողի sms-քվեարկությունների միջոցով։

Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Լավագույն արդյունքն արձանագրվել է 2008 թվականին, երբ  Սիրուշոն զբաղեցրեց չորրորդ տեղը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։