482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստաալիքները խստորեն կտուգանվեն հեռուստառադիոհեռարձակման չափորոշիչները խախտելու համար
15:06
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստաալիքները խստորեն կտուգանվեն հեռուստառադիոհեռարձակման չափորոշիչները խախտելու համար, հայտարարեց Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

Հեռուստառադիոհեռարձակման չափորոշիչներն արդեն իսկ գոյություն ունեցող իրավանորմատիվային ակտեր են ներկայացնում, որոնք ներկայում լրամշակվում են։

«Սկզբունքների լրամշակումն անհրաժեշտ է, որպեսզի հեռարձակող ընկերությունների՝ գռեհկություն և հայհոյանք պարունակող արտահայտությունների որոշ տարրերով եթերի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցների բոլոր տեսակները, այդ թվում՝ նախազգուշացումներ և տուգանքներ՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով»,- պարզաբանեց Դավթյանը։

Ավելին, պատգամավորի խոսքերով, եթե տարվա ընթացքում տվյալ հեռուստաընկերության աշխատանքային ձևաչափը կրկնվի, հարկ է կիրառել պատժի այնպիսի տեսակներ, ինչպիսին են օրինակ, կոնկրետ ժամկետով արտոնագրի դադարեցումը։

Դավթյանը նշեց, որ տվյալ չափորոշիչների վերջնական ձևակերպումները քննարկման փուլում են։

«Խոսքն այն մասին է, որ դրանք էլ ավելի մանրամասնելու միջոցով պետք է հաստատել այնպիսի սկզբունքներ, որոնք հետ կպահեն հանձնաժողովի անդամներին սուբյեկտիվ որոշումներ ընդունելուց»,- ասաց նա։

Իր հերթին փորձագետ Անուշ Սեդրակյանն ասաց, որ տուգանքների համակարգը լայնորեն կիրառվում է նաև Արևմուտքում, սակայն այնտեղ այն գործում է հանրային և առևտրային հեռուստատեսության միջև գոյություն ունեցող հստակ տարբերակման պայմաններում։

«Իսկ մենք սկզբունքորեն տարբերություն չունենք տարբեր հեռուստաալիքների հաղորդումների միջև»,- պարզաբանեց նա։

Սեդրակյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրության դարձնել ձևակերպումների վրա։ Այս առումով նա ոչ միանշանակ է համարում այն բացառությունը, ըստ որի էրոտիկա չեն պարունակում այն «դեպքերը, երբ դրվագի ցուցադրումը նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը»։

«Այս արտահայտությունը վերացական է, քանի որ ցանկացած դրվագ, որը բացառում է բռնությունը կամ էրոտիկան, այս կամ այն չափով նպաստում է գաղափարական մտահղացման իրագործմանը, և հարցն այն է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ մտահղացումը»,- ընդգծեց փորձագետը։

Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային հանձնաժողովի կանխատեսումների համաձայն, մշակված չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ ամսվա ընթացքում։

Այս չափորոշիչներին համապատասխան հայկական հեռուստաալիքների ցերեկային եթերից կհանվեն էրոտիկ բնույթի, բռնության և սարսափի տեսարաններ պարունակող հաղորդումներն ու ֆիլմերը, որոնք կարող են վնաս հասցնել անչափահասների առողջությանը, մտավոր և ֆիզիկական զարգացմանը, բացասաբար անդրադառնալ նրանց դաստիարակության վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: