486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը կարգավորում է երկրում հեստապարային կազմակերպությունների գործունեությունը
14:34
11 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել լրացումների փաթեթը, որոնք կարգավորում են հեստապարային կազմակերպությունների գործունեությունը:

Լրացումներով փոփոխություններ են նախատեսված «Վաճառքի և ծառայությունների մասին», «Պետական տուրքի մասին», «Արտոնագրման մասին», «Գովազդի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի խոսքերով, առաջարկվող փոփոխություններով հեստապարի ծառայությունները ճանաչվում են արտոնագրված գործունեություն, ինչպես նաև կարգավորվում է կազմակերպչական հարցերի ցանկը:

«Փոփոխությունների համաձայն, հեստապարի ծառայություններ առաջարկող կազմակերպությունները պետք է բնակելի տներից և կառույցներից, մանկապարտեզներից, ուսումնական հաստատություններից, առողջապահական օբյեկտներից, այգիներից, գրադարաններից, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, կրոնական կազմակերպությունների շենքերից առնվազն 300 մետր հեռավորության վրա գտնվեն», - ասաց նախարարը:

Բացի այդ, նախատեսվում է, որ հեստապարի ծառայություններ առաջարկող կազմակերպությունները պետք է միմյանցից գտնվեն առնվազն 50 մետր հեռավորության վրա:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարը, Երևանի քաղաքապետարանը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել նմանատիպ կազմակերպությունների նկատմամբ:

Դանիելյանը նշեց, որ նախագահական աշխատակազմի առաջարկությամբ Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում առաջարկվում են տարբերակված մոտեցումներ նմանատիպ կազմակերպությունների նկատմամբ, իսկ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է հեստապարի ծառայություններ առաջարկող կազմակերպությունների համար նախատեսված սահմանափակումները տարածել նաև դիսկոտեկների և սաունաների վրա:

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած օրենքի փոփոխությունների համաձայն, սահմանվում են հեստապարի, հեստապարի ծառայությունների, նման կազմակերպությունների հասկացությունները: Կազմակերպությունների համար հիմնական կանոնններից մեկն այն է, որ ցուցատախտակի վրա պետք է նշված լինի, որ 18 տարեկանից ցածր երեխաների մուտքն արգելվում է: Այդ պահանջն իրականացնելու համար մուտքի մոտ այցելուներից կարող են փաստաթղթեր պահանջել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: