478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ պատգամավորները առնչություն չունեն երևանյան «Ջիանի» ժամանցային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ
18:59
10 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական խորհրդարանի պատգամավորները առնչություն չունեն Երևանի կենտրոնում «Ջիանի» ժամանցային ակումբում տեղի ունեցած միջադեպի հետ, հայտնեց ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

«Հայ պագամավորները կապված չեն «Ջիանի» համալիրում տեղի ունեցած միջադեպի հետ: Եթե դուք նկատի ունեք պատգամավոր Սեյրան Սարոյանին, ապա նա ընդհանրապես չի գտնվել դեպքի վայրում, ինչպես և երկրորդ պատգամավորը»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն, 2010 թ.-ի հունվարի 11-ին «Ջիանի» ժամանցային կենտրոնում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել ոմն Գրիգոր Ս.-ի և անկանոն կրակ բացել հաստատությունում: Դրանից հետո մի շարք ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին, որ միջադեպին մասնակցել են ՀՀ խորհրդարանի պատգամավորներ Լևոն Սարգսյանն ու գեներալ Սեյրան Սարոյանը:  

Ինչպես ասաց Ոստիկանության պետը, միջադեպի բոլոր մեղավոր անձինք պատասխանատվություն կկրեն: Նա հավաստեց, որ ՀՀ ոչ մի պաշտոնատար անձ հետաքննությանը չի միջաամտի: Սարգսյանը հիշեցրեց, որ ներկայում գործով ձերբակալված է երեք մարդ, ևս 4-5-ը ստուգվում են:    

«Մեզ համար կարևոր չէ, թե ում հետ են կապված միջադեպին մասնակից անձինք, նրանք ամեն դեպքում պատասխանատվություն կկրեն»,- վստահեցրեց Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: