478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՍԴ որոշումը պարտավորեցնում է ՀՀ խորհրդարանին չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները
18:56
10 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՍԴ որոշումն այսօրվա տեսքով գրեթե պարտավորեցնում է ՀՀ խորհրդարանին ծայրահեղ զգույշ լինել և չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, չորեքշաբթի ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Անգամ եթե որոշակի հանգամանքների բերումով խորհրդարանը արձանագրությունները վավերացնելու մասին որոշում ընդունի, ապա նրանք պետք է վավերացնեն այն վերապահումներով, որոնք ամրագրված են ՍԴ որոշման մեջ»,- հայտարարեց նա:

Միևնույն ժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ առայժմ դժվար է ասել ՀՅԴ կաջակցի, թե դեմ հանդես կգա խորհրդարանի որոշմանը, այս մասին հնարավոր կլինի ասել միայն այն բանից հետո, երբ որոշումն ընդունվի:

Խոսելով այն մասին, թե գործընթացի կողմերից որն առաջին քայլը կանի, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել:  

«Մեր իշխանությունների դիրքորոշումն այն բանի մասին, թե արձանագրությունները կվավերացվեն արդյոք ՀՀ խորհրդարանի կողմից թուրքական խորհրդարանի՝ դրանք վավերացնելուց հետո միայն, մի կողմից վատ դիրքորոշում չէ, սակայն, մյուս կողմից այն մեզ կաշկանդում է»,- ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքագետի կարծիքով, հայկական կողմի համար ամենակարևոր փաստաթղթի՝ ՍԴ որոշման առկայության դեպքում այսուհետ հայկական իշխանությունների դիրքորոշումը խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումը կամ չվավերացումը թուրքական կողմի գործողությունների հետ կապելու առնչությամբ այնքան էլ ճիշտ չէ: 

Խոսելով արձանագրությունների վավերացման ժամկետների մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ սատարում է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի դիրքորոշումը, համաձայն որի, եթե արձանագրությունները չվավերացվեն մինչև մարտ ամիս, ապա կարելի է խոսել Թուրքիայի մեղքով գործընթացի միակողմանի ձախողման մասին:

Հովհաննիսյանի խոսքերով, նման հայտարարությունը հիմնված է նախագահի, ագ նախարարի և ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա, որոնք խոսում էին վավերացման խելամիտ ժամկետների մասին:

«Եթե մինչև մարդ Թուրքիան այս հարցը չվերանայի, ապա հասկանալի է ձգձգման պատճառը: Սա արվում է նրա համար, որ ապրիլի 24-ն անցնի: Եթե Թուրքիան այդպես է վերաբերվում այս հարցին, ապա նշանակում է, որ ձգձգում է գործընթացը, և այլևս ինչ հարաբերությունների հաստատման մասին խոսք կարող է գնալ»,- հայտարարեց Հովհաննիսյանը:   

Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Ընդունելով, որ կողմերի սահմանած պարտավորությունները փոխադարձ միջպետական բնույթ են կրում և չեն կարող երրորդ երկրի վրա, ՍԴ-ն միաժամանակ փաստել է նաև, որ արձանագրությունների առաջնահերթային դրույթն է հանդիսանում հայ-թուրքական սահմանի փաստացի բացումը, և մյուս բոլոր պարտավորություններն իրավական ուժ են ստանում միայն հայ-թուրքական սահմանի բացման առկայությունից հետո:

Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: