484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՌԴ դեսպանն ընդգծում է դիվանագիտական դպրոցի զարգացման գործում հայ-դիվանագետների մեծ ներդրումը
18:52
10 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշում է դիվանագիտական դպրոցի զարգացման գործում խորհրդային դիվանագիտական ծառայությանը պատկանող հայ-դիվանագետների մեծ ներդրումը:

Փետրվարի 10-ին Ռուսաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները չորեքշաբթի Երևանի քաղաքային գերեզմանատանը և Նուբարաշենի գերեզմանատանը չորեքշաբթի ծաղիկներ դրեցին խորհրդային և ռուս դիվանագետների գերեզմաններին ու հուշարձաններին: Ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին նաև ականավոր դիվանագետ, բանաստեղծ ու դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի գերեզմանին:  

«Այսօր փետրվարի 10-ն է: Ամեն տարի այս օրը Ռուսաստանում նշվում է Դիվանագետի օրը: Սա պրոֆեսիոնալ տոն է, որը նշում է նախկին Խորհրդային միության և այսօրվա, ժամանակակից Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ծնունդը, գոյությունն ու շարունակումը»,- ասաց Կովալենկոն:

«Ուզում եմ ասել, որ դիվանագետների շրջանում շատ են ականավոր մարդիկ, որոնք մեծ հետք են թողել Խորհրդային միություն պետության կայացման պատմության մեջ: Նրանց կազմում փոքր թիվ չեն կազմում Հայաստանի դիվանագետները, որոնք շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել Խորհրդային միության դիվանագիտական ծառայությունում: Կարող եմ թվարկել: Եթե հիշողությունս չի դավաճանում, դրանք են հայտնի դիվանագետներ Իսրայելյանը, Առաքելյանը, ներկայում ողջ ու առողջ Պավել Հակոբովը: Նրանց թվում քիչ չեն եղել Հայաստանի արտգործնախարարները, որոնք ևս պատկանել են Խորհրդային միության դիվանագիտական ծառայությանը, և արդյունքում նրանցից ոմանք ծառայության են անցել արդեն անկախ Հայաստանում»,- ասաց ռուս դեսպանը:

«Որպես կանոն, նրանք բոլորը հանրագիտարանային գիտելիքներ ունեցող մարդիկ են, ովքեր մեծ ներդրում են ունեցել դիվանագիտական դպրոցի զարգացման գործում, իսկ իրենցից հետո գրական ժառանգություն են թողել: Այսօր մենք եղանք երկու գերեզմանոցներում, որտեղ թաղված են ճանաչված դիվանագետներ, հայեր, նրանց մի մասը հանգչում է այստեղ, ոմանք էլ Մոսկվայի գերեզմանատներում: Մենք ծաղիկներ դրեցինք, հանդիպեցինք բարեկամների հետ և հարգեցինք այդ մարդկանց հիշատակը: Թող լուսավոր լինի նրանց հիշատակը»,- նշեց Կովալենկոն:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: