478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը պարգևատրել է հրապարակախոս Զորի Բալայանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
16:21
10 Փետրվարի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել հրապարակախոս Զորի Բալայանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու վերաբերյալ՝ բազմամյա և անդադար պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար, ինչպես նաև նրա 75-ամյակի կապակցությամբ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահի շնորհավորական ուղերձում նշվում է, որ Բալայանի անունը  քաջ հայտնի է հայ  հասարակությանը` որպես բացառիկ սկզբունքային հրապարակախոսի, «ում վարպետ ու բեղուն գրիչը տասնամյակներ շարունակ անդրադարձել է հայ ժողովրդի ու հայոց երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրների»։

«Դուք ոչ միայն հրատապ խնդիրներ եք արծարծել, այլև հաճախ առաջարկել դրանց լուծումները»,- նշվում է ուղերձում։

Հաղորդագրությունում ասվում է, որ Ղարաբաղի ազատագրության համար պայքարն առանձնահատուկ շրջափուլ էր ոչ միայն ողջ ժողովրդի, այլև անձամբ Բալայանի համար, որ նշանավորվեց Ձեր անխոնջ գործունեությամբ։

«Դուք եղաք առանցքային դերակատար գաղափարախոսական ու քարոզչական պայքարի նոր ճակատում։ Այդ առթիվ Ձեր հրապարակումներն Արցախյան ազատամարտի յուրահատուկ տարեգրություն են, որոնք կարող են վավերական սկզբնաղբյուր ծառայել ապագա պատմաբանների համար»,- ասվում է  Սարգսյանի ուղերձում։

«Ինձ համար շատ թանկ են ու գնահատելի հասարակական եռանդուն գործչի, իր ժողովրդի հոգսերով ու ցավերով ապրող մտավորականի Ձեր նկարագիրը, ինչպես նա& այն նվիրումն ու անսպառ էներգիան, որ Դուք դրսևորեցիք հատկապես «Կիլիկիա» և  «Արմենիա» նավերով նավարկությունների ողջ ընթացքում»,- ընդգծվում է ուղերձում։

Սարգսյանը Բալայանին մաղթեց նաև առողջություն, երջանկություն և նոր գործեր, «որոնք, համոզված եմ, արդյունք են լինելու Ձեր անհանգիստ խառնվածքի, տաղանդավոր գրչի և պրպտուն մտքի»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: