484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանի ուղերձը Թուրքիայի նախագահին նախատեսված է ներհայկական օգտագործման համար. ընդդիմադիր պատգամավոր
11:32
10 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին հղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը նախատեսված է միայն ներհայկական օգտագործման համար, հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Կարծում եմ, որ ՀՀ նախագահի ուղերձը Աբդուլա Գյուլին նախատեսված է ներքին օգտագործման համար, որի միջոցով Սարգսյանը փորձում է հայկական հասարակությանը ցուցադրել սեփական վստահությունն ու մտավախությունների բացակայությունը: Կարծում եմ, որ այդ ուղերձը մեծ նշանակություն չի ունենա», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին՝ ինքնաթիռով անցնելով այդ երկրի տարածքով և ողջույններ փոխանցելով Գյուլին և հարևան Թուրքիայի ժողովրդին:

Ինչպես կարծում է հայ խորհրդարանականը, Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում դժվարություններ չկան, և Հայաստանը շահագրգռված է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ: Սակայն ինչպես տեղեկացրեց պատգամավորը, իշխանամետ ճամբարում տիրող տրամադրությունն ամենևին էլ չի համապատասխանում դրան:

«Նույնիսկ իր որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը որևէ իրավական խնդիր չլուծեց և կատարեց քաղաքական քայլ: Որքան էլ Հայաստանի իշխանությունները ցուցադրեն, որ հայ-թուրքական գործընթացը առաջ է շարժվում, դա այդպես չէ, և հետընթացն ավելի ակնհայտ է դառնում», - ասաց Սաֆարյանը:

Ինչպես կարծում է պատգամավորը, ՀՀ իշխանությունները գիտակցում են, որ չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի հայ-թուրքական ասիմետրիկ հարաբերություններում:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

2010 թ.-ի հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունները երկրի Մայր օրենքին համապատասխան է ճանաչել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: