478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Կրթական համակարգը պետք է վերափոխվի ուսանողակենտրոն համակարգի. ԿԳ նախարար
20:06
09 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ տարի Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը խոստացել էր պարբերական դարձնել ուսանողական խորհուրդների հետ հանդիպումները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

Երեքշաբթի նախարարը հանդիպեց ՀՀ պետական և ոչ պետական մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը հանգամանալից անդրադարձավ ուսանողությանը հուզող բազմաթիվ խնդիրների:

Հաղորդագրության համաձայն, առաջին խնդիրը, որը կարևորեց նախարարը, բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներն են, մասնավորապես, Բոլոնիայի գործընթացի տրամաբանության, որակի վերահսկողության ներքին մեխանիզմների հստակեցման և հակակոռուպցիոն դրսևորումների համատեքստում:

«Բոլոնիայի բարեփոխումների տրամաբանությունից բխում է, որ նախկինում գործող կրթական համակարգը պետք է վերափոխվի ուսանողակենտրոն համակարգի, և ուսանողը հանդիսանա ոչ թե կրթական գործընթացի օբյեկտ, որի վրա անդրադառնա բուհի, նախարարության, պետության գործունեությունը, այլ այդ գործընթացի լիարժեք և իրավահավասար սուբյեկտը, կրթական ծառայությունների վերջնական սպառողը»,-դիմելով ուսանողներին` նշեց նախարարը:

Նա հավելեց, որ այս ոլորտում առկա իրավական դաշտն այսօր շատ հարցերում գործում է ի նպաստ ուսանողի, և ՀՀ բուհերն այսօր Եվրոպայում առաջատար դիրքերում են` բուհական ինքնավարության և ուսանողության իրավունքների տեսակետից, իսկ որոշ ուղղություններով նաև` ավելի ինքնավար և ինքնաբավ, քան եվրոպական մի շարք բուհեր, ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, համաձայն «Կրթության մասին» և «Բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների, ուսանողներին է պատկանում բուհերի կառավարման մարմիններում ձայների առնվազն 25 տոկոսը, որը նպատակ ունի ուսանողությանը դիտարկել որպես գործընկեր` բուհական ոլորտում բեկումնային բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից:

«Ցավոք, օրենքով ամրագրված իրենց ոչ բոլոր հնարավորություններն են այսօր ուսանողներն օգտագործում: Ուսանողները պետք է լիարժեք, բովանդակալից ներկայանան և բուհի ու նախարարության առջև դնեն լուրջ խնդիրներ, երբեմն նաև` չհամաձայնվեն: Լավ ռեկտորը շահագրգռված է ունենալ ուժեղ ուսանողություն, որովհետև վերջինս հանդիսանում է հիանալի ապավեն և հնարավորություն` բուհի առաջընթացի համար: Առանց ուսանողության` որևէ լուրջ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել, և որակի ապահովման առաջին վերահսկողը և կրթական բարեփոխումների շոգեքարշերից մեկը պետք է լինի ուսանողը»,-ընդգծեց Ա. Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ Բոլոնիայի անդամ երկրների նախարարների խորհրդաժողովին հայկական պատվիրակության կազմում կընդգրկվի նաև  ուսանողության ներկայացուցիչ  և կոչ արեց այս հարցում լինել առավել նախաձեռնողական:

Հաղորդագրության համաձայն, նախարարը տեղեկացրեց, որ ուսանողներն իրենց ներկայացուցիչն ունեն նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում: Ա.Աշոտյանն անդրադարձավ նաև այլ հարցերի, մասնավորապես, ուսանողների սոցիալական խնդրին, որն այսօր առաջնային է հանդիսանում և շատ կարևոր է, թե պետությունն ինչ երաշխիքներ է ստեղծում լավ սովորող կամ անապահով խավերի ուսանողներ համար` վարձավճարների զեղչի հետ կապված, ինչպես նաև քննությունների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դրսևորումներին և  սուբյեկտիվության գործոնին:

«Բուհերը ոչ միայն կրթություն են մատուցում, դրանք նախևառաջ տվյալ պետության, ազգի ապագա վերնախավը /ինտելեկտուալ խավը/ ձևավորող գործիք են: Ուսանողն իր մեջ պետք է կրի որոշակի արժեքներ, որ 10-15 տարի հետո իր ուսերի վրա կրի պետության, տնտեսության և քաղաքականության զարգացումները»,-նշեց Ա. Աշոտյանը և կոչ արեց համատեղ ջանքերով վերականգնել ուսխորհուրդների նկատմամբ ունեցած վստահությունը` ընդգծելով այն հանգամանքը, որ ուսխորհուրդը նախևառաջ պետք է դիտարկվի որպես ուսանողության ներկայացուցիչը բուհերի կառավարման մարմիններում, և ուսանողությունն է, որ պետք է հանդիսանա ուսխորհուրդների հիմքը, ապավենը և հիմնական պահանջատերը:

Նախարարը ուսխորհուրդներին առաջարկեց առավել ակտիվ և նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել հիմնականում երեք ռազմավարական ուղղություններով` Հայ առաքելական եկեղեցու հետ իրականացվող միջոցառումներում` եկեղեցին  ընկալելով որպես մի ինստիտուտ, որի հետ երիտասարդը պարտավոր է աշխատել և կոչ անելով ուսանողությանը` վերադառնալ դեպի եկեղեցի, Լեռնային Ղարաբաղի հետ իրականացվող միջոցառումներում /այս տարի Արցախում նախատեսվում է շուրջ 70 միջոցառում/ և   հայկական բանակի հետ կապված գործընթացներում` բանակը դիտարկելով որպես «ամենամեծ երիտասարդական կազմակերպություն», որն ունի ուսանողական միջոցառումների կարիք, ասվում է հաղորդագրության մեջ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին` ուսանողական հիմնախնդիրներին հանգամանալից անդրադառնալու համար, ուսանողները նախարարին ուղղեցին  մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ուսանողական խորհուրդների իրավական կարգավիճակի, գիտական խորհուրդներում ուսանողների ներգրավվածության, ուսանողական միջոցառումների ֆինանսավորման, ոչ պետական բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորման, Բոլոնիայի գործընթացի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման և այլ խնդիրների:

Հանդիպման ավարտին, ըստ հաղորդագրության, Աշոտյանը մեկ անգամ ևս հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ուսանողական խորհուրդների նախաձեռնություններին և կոչ արեց լինել առավել ակտիվ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։