486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Եվա Ռիվասը ազգային ընտրության ժամանակ կներկայացնի ծրագրված շոուի միայն մի հատվածը
18:29
09 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվա Ռիվասը փետրվարի 14-ին Հայաստանում Եվրատեսիլ-2010 ազգային ընտրության եզրափակչի ժամանակ կներկայացնի Օսլոյում հաղթանակի դեպքում ելույթի համար պատրաստվող շոուի մի փոքր մասը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց երգչուհու պրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանը։

Սահարյանը հավելեց, որ ազգային ընտրության եզրափակչի ժամանակ հեռուստադիտողները պետք է ընտրեն երգը, որը կներկայացնի Հայաստանը Օսլոյում, այլ ոչ թե շոուն, և նշեց, որ նպատակահարմար չի լինի նախօրոք բացել բոլոր խաղաքարտերը։ «Մեր խնդիրն այնտեղ՝ Օսլոյում հաղթելն է»,- ընդգծեց նա։  

Լրագրողների հարցին, թե իսկապես դուդուկի պարտիան երգում կատարելու է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Սահարյանը պատասխանեց, որ «փետրվարի 14-ին կլինի միայն ինչ-որ կերպար, դուդուկ նվագող մարդու պատկեր։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ գաղտնի մնա մինչև Օսլոյի համերգը»։

«Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ես պատրաստ եմ թեկուզ վաղը դուրս գալ ու արժանի ելույթ տալ։ Ես կգնամ ու կհաղթեմ»,- իր հերթին հայտարարեց Ռիվասը։ 

Նա հավելեց, որ իր գլխավոր նպատակը միջազգային մակարդակում հայկական երգի ճանաչմանը հասնելն է։

Ռիվասն ընդգծեց, թե հպարտ է, որ հայ է, երբեք դա չի թաքցրել, և խոստացավ, որ այս ամսվա ընթացքում այնքան կկատարելագործի հայերենի իմացությունը, որ մամուլի հետ հայերեն հաղորդակցվի։

Եվա Ռիվասի «Apricot Stone» երգի շնորհանդեսին, որով նա հանդես կգա Հայաստանում Եվրատեսիլ-2010-ի ազգային ընտրությունում, իր պրոդյուսերները հրավիրել էին Եվրատեսիլի առաջին հաղթող 86-ամյա շվեյցարուհի Լիզ Ասիային, ով մրցույթը հաղթել է 1956 թ.-ին «Refrain» երգով։  

Ասիան, նշելով Եվայի գեղեցկությունն ու վոկալ տվյալները, նրան հաջողություն մաղթեց մրցույթում, ինչպես նաև հավաքված լրագրողների ու հյուրերի համար կատարեց մի երգ իր նախկին երգացանկից։ 

Եվրատեսիլի ընտրական փուլին Ռիվասը ներկայացրել է «Abricot stone» («Ծիրանի կորիզ») կոչվող մի երգ, որի երաժշտության հեղինակը արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ ճանաչված բանաստեղծ և կոմպոզիտոր Կարեն Կավալերյանը, ով գրել է նախորդ Եվրատեսիլներին ներկայացված մի շարք երգեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։