483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ դեսպանատան աշխատակիցները Երևանում ծաղիկներ կդնեն խորհրդային և ռուս դիվանագետների շիրիմներին
18:20
09 Փետրվարի 2010

Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները, շարունակելով կյանքից հեռացած դիվանագիտական ծառայության վետերաններին ամեն տարի հիշելու ավանդույթը, չորեքշաբթի ծաղիկներ կդնեն Երևանի քաղաքային գերեզմանատանն ու Նուբարաշենի գերեզմանատանը գտնվող խորհրդային և ռուս դիվանագետների շիրիմներին և հուշարձաններին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Փետրվարի 10-ին Ռուսաստանում նշվում է պրոֆեսիոնալ տոն՝ Դիվանագետների օրը: Հենց այդ օրը, 1549 թ. թվագրմամբ է հայտնի Ռուսաստանի արտաքին գերատեսչության դեսպանի ամենահին հրամանագիրը:

Դիվանագետների օրը սահմանվել է ՌԴ նախագահի՝ 2002թ.-ի հոկտեմբերի 31-ի հրամանագրով, երբ ռուսական դիվանագիտական ծառայությունը նշում էր իր 200-ամյա հոբելյանը:

Տեղեկատվության համաձայն, ծաղիկներ կդրվեն, մասնավորապես՝ Մոնրեալում (Կանադա) ՌԴ Գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական, ՌԴ ԱԳՆ Կադրերի դեպարտամենտի աշխատակից, Տուրկույում (Ֆինլանդիա) Գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս և հյուպատոս Մամիկոն Վարդանյանի, Հայկական ԽՍՀ արտգործնախարար (1946-1976 թթ), միաժամանակ Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ Սահակ Կարապետյանի, Հայկական ԽՍՀ-ի արտգործնախարար (1975-1985 թթ) Ջոն Կիրակոսյանի, Հայկական ԽՍՀ արտգործնախարար (1952-1966 թթ), միաժամանակ Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ Անտոն Քոչինյանի, 1970-1975 թթ.-ին Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար Հենրիկ Լիլոյանի, 1921-1923 թթ.-ին Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, միաժամանակ Հայկական ԽՍՀ Խորհրդային ժողովրդական կոմիսարիատի փոխնախագահ Ասքանազ Մռավյանի, Վիետնամում ԽՍՀՄ դեսպան (1961-1965 թթ), Լիբիայում ԽՍՀՄ դեսպան (1966-1970 թթ.) Սուրեն Թովմասյանի շիրիմներին:

Դեսպանատան տեղեկատվության մեջ նշվում է, որ ծաղկեպսակ և ծաղիկներ կդրվեն նաև հայտնի ռուս պոետ, թատերագիր և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, ով ակտիվորեն մասնակցել է 1828 թ.-ի Թուրքմենչայի պայմանագրի կնքման գործում, որի համաձայն՝ ռուս-պարսական պատերազմի ավարտից հետո Արևելյան Հայաստանը միացել է Ռուսական կայսրությանը և փրկվել է պարսից ստրկացումից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: