486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության զոհերի հազար ժառանգորդ 11,3 միլիոն դոլարի փոխհատուցում կստանա
17:15
09 Փետրվարի 2010

Հայոց ցեղասպանության զոհերի շուրջ հազար ժառանգորդներ «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից ավելի քան 11,3 միլիոն դոլարի փոխհատուցում կստանան, երեքշաբթի հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՀՀ արդարադատության նախարարությունն օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինը հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ըստ Գարթալյանի, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում, որոնցից 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, դրանցից մերժվել է 12794-ը` համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:

Գարթալյանի խոսքերով, հասցեատերերի անուններն, ըստ երկրների, դեռևս ենթական չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաև նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի, որոշումները պատրաստ էին դեռևս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին:

Խոսքն ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար», - ասել է Գարթալյանը:

«Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 2007թ.-ի ապրիլի 1-ից ԱՄՆ-ի դաշնային դատարանի դատավոր Ջորջ Շնայդերի որոշմամբ զբաղվում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների դիմումների ընդունմամբ, ովքեր «Աքսա» ֆրանսիական բանկում փոխհատուցում ստանալու ավանդներ են ունեցել:

«Աքսա» ֆրանսիական բանկի հետ կապված գործընթացը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին փոխհատուցումներ վճարելու արշավի շարունակությունն է, որի սկիզբը դրեց New York Life Insurance ապահովագրական ընկերությունը, որը նախորդ դարի սկզբին ապահովագրել էր Օսմանյան կայսրության բազմաթիվ հայազգի բնակիչների կյանքը:

New York Life Insurance-ի գործունեության ընթացքում ստացվել է շահառուների 5,7 հազար դիմում, որոնցից 2,5 հազարը վավեր է ճանաչվել: Աշխարհի 26 երկրում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդներին փոխհատուցում վճարելու նպատակով ապահովագրական ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն դոլար, որոնցից 3,6 միլիոնը բաշխվել է Հայաստանի քաղաքացիների շրջանում, ևս 3,6 միլիոնը ստացել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Միջին Արևելքում բնակվող հայերը: Մնացած գումարը վճարվել է այլ երկրներում բնակվող շահառուներին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։