478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը պարենային անվտանգության հայեցակարգ կմշակի
19:23
08 Փետրվարի 2010

ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ կմշակի, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդի մամուլի ծառայությունից:

«Ազգային անվտանգության խորհրդի որոշման և հանրապետության նախագահի կարգադրության  համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի և անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարևորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ «երկրի պարենային անվտանգության և պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում և ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում»:

«Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծել մեր երկրի պարենային ապահովվածության և անվտանգության խնդիրները ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ` արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաղդասարյանը նշեց նաև, որ պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում` ձևավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես` գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում և նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից,  կբարձրացնի Հայաստանի  պարենային ինքնաբավության մակարդակը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: