480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն հնարավոր է համարում ղարաբաղյան հարցում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների համատեղումը
11:58
08 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կարելի է համատեղել տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

«Համոզված եմ, որ դա հնարավոր է», - ասել է Սթայնբերգը Հայաստանի Հանրային Հեռուստատեսության տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե երբ է ղարաբաղյան կողմն ուղղակիորեն մասնակցելու բանակցային գործընթացին՝ Սթայնբերգը նշել է. «Այս պահին մենք ճիշտ շրջանակներ ունենք: Նաև կարծում եմ, որ Մինսկի խմբի գործընթացն արդյունավետ է և ճիշտ կլինի առայժմ այդ ճանապարհով շարժվել»:

Սթայնբերգը նշել է, որ ամերիկյան կողմը կարևորում է Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները: «Կարծում եմ, որ ղարաբաղյան խնդրի նման բարդ հարցերում ձեռք բերված առաջընթացը կարող է նպաստել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարօրությանը, հետևաբար ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում լուծումներ գտնելու հարցում կողմերին օգնելու իր պարտավորություններին», - ասել է նա:

«Դա հեշտ չէ: Մենք գիտենք, որ դա բարդ գործընթաց է, սակայն համոզված ենք, որ բոլոր կողմերը ցանկանում են լուծումներ գտնել, և մենք այստեղ ենք օգնելու համար», - ավելացրել է Սթայնբերգը:

Նրա խոսքերով, այսօր չի կարելի ասել՝ արդյոք մոտ է կարգավորումը, թե ոչ: Միաժամանակ նա ավելացրել է, որ կան կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, մասնավորապես՝ ինչպես երկու կողմերի միջև վստահության ձևավորմանը, այնպես էլ գործընթացի հետագա ընթացքի ձևաչափին առնչվող հարցերը:

Խոսելով տարածաշրջանում սպառազինությունների աճի մասին՝ Սթայնբերգն ասել է, որ Վաշինգտոնում կարծում են, որ յուրաքանչյուր կողմ պետք է ուշադիր լինի սպառազինությունների սեփական ծրագրի գործողության և դրա հետևանքների նկատմամբ:

«Մենք պետք է վստահության ձևավորման ուղիներ գտնենք: Իհարկե, ցանկացած երկիր պաշտպանության և անվտանգության օրինական իրավունք ունի, սակայն անհրաժեշտ է դիտարկել սեփական որոշումների ազդեցությունը այլ կողմերի անվտանգության տեսակետից», - ասել է Սթայնբերգը:

Նրա խոսքերով, կարևոր է, որպեսզի լինեն անվտանգության ապահովման քաղաքական պայմանավորվածություններ, այլ ոչ թե՝ միայն սպառազինության միջոցով անվտանգության ապահովման փորձեր:

Դիվանագետի կարծիքով, ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունները չափազանց կարևոր են, քանի որ դրանք տալիս են արդյունավետ դիվանագիտական ուղիներ՝ տարածաշրջանում տարաձայնությունների և հակամարտությունների հարթեցման ուղղությամբ:

«Մենք կողմերին կոչ ենք անում՝ ուշադիր լինել սեփական որոշումների հետևանքների նկատմամբ դիվանագիտական որոշման ձեռքբերման ընդհանուր նպատակի տեսակետից», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: