485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավարի տան վրա հարձակում գործած հանցավոր խմբի դեմ գործը դատարան է ուղարկվել
20:03
05 Փետրվարի 2010

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

«Նախաքննությամբ բացահայտվել են ինչպես Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները,  հանցավոր խմբի անդամները, այնպես էլ  վերջիններիս կողմից կատարված, ինչպես նաև ավարտին չհասցված այլ հանցագործություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:  Ինչպես հաղորդում է մամուլի ծառայությունը, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-104-րդ հոդվածների 2-րդ մասի 7-րդ կետով, 223-րդ հոդվածի 1-ին մասով, 317-րդ հոդվածով, 235-րդ և 324-րդ հոդվածների 1-ին մասերով՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու, սպանություն նախապատրաստելու,  հանցավոր համագործակցություն ստեղծելու, պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, քաղաքացու փաստաթղթեր հափշտակելու համար:

«Հանցախմբի անդամներ քաղաքացի Արա Կարապետյանը մեղադրվում են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելը), 223-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը), 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն),  317-րդ և 324-րդ հոդվածների առաջին մասերով (պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելը), (քաղաքացու փաստաթղթերը հափշտակելը): Արսեն Սողոմոնյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 35-104-րդ հոդվածների 2-րդ մասի 7-րդ կետով, 223-րդ հոդվածի 2-ին մասով, 235-րդ և 324-րդ հոդվածների 1-ին մասերով:  Քաղաքացի Բագրատ Սողոմոնյանին և  «ՍՍՄ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հայկ Մելքոնյանին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,  131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մարդուն առեւանգելը՝ մի խումբ անձանց կողմից, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ) 317-րդ հոդվածով,  324-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:  Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, նախկինում երկու անգամ դատված Նիկոլայ Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,  317-րդ հոդվածով և   324-րդ հոդվածի 1-ին մասով,  իսկ  Սուրեն Մելքոնյանին և Աշոտ Խաչատրյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով,    324-րդ հոդվածի 1-ին մասով»,- նշեցին մամուլի ծառայությունից:

«Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական գործից անջատվել է քաղաքացի Ռ. Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։