478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հետևողական աշխատանքը 2010 թ.-ին կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը. նախագահ Սարգսյան
17:44
05 Փետրվարի 2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը զուգընթաց  հետևողական աշխատանքն ու ջանքերը լրացուցիչ հնարավորություններ կբացեն 2010 թ. երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար, ուրբաթ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հետ հանդիպման ժամանակ: 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահ Սարգսյանը գոհունակություն հայտնեց նախորդ տարում երկու երկրների միջև համագործակցության մակարդակից:  

Նախագահ Սարգսյանը 2009 թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից և ասել. «Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում»:

«2010 թվականը ևս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հունվարին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարարը, այժմ Դուք եք ժամանել: Մենք տրամադրված ենք լավատեսորեն և գտնում ենք, որ պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով ամրապնդենք մեր հարաբերությունները»,- ասել է նա:

Իր հերթին Իգոր Շուվալովը ևս նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ կապերը դրականորեն են զարգանում:

«Վերջերս Դուք բավականին հաջող այց ունեցաք Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է Իգոր Շուվալովը:

Նա նշեց, որ իր այցի նպատակը Հայաստան 2010 թ.-ին ԱՊՀ-ում ՌԴ նախագահության շրջանակներում աշխատանքների քննարկումն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում և տարբեր կազմակերպությունների շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: