484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ՌԴ առաջին փոխվարչապետի հետ գիտության ոլորտի համագործակցության հարցեր քննարկեց
15:58
05 Փետրվարի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրբաթ Երևանում գիտության ոլորտի համագործակցության հարցեր է քննարկել Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:

Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ և բազմակողմ ձևաչափի հարաբերությունների մակարդակից:

Իր հերթին Իգոր Շուվալովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կարևորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում և ԱՊՀ շրջանակներում` ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում:

Կողմերը կարևորվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված արարողությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հաշվի առնելով հանգամանքը, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության և նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաև համատեղ միջոցառումների իրականացման հարցին:

Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի և այլ ոլորտներում:

Քննարկվել են նաև Հայաստանում միջուկային բժշկության զարգացման և հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները: 

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, և ձևավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում:  

Վարչապետը շեշտել է նաև, որ չնայած տնտեսական ճգնաժամին` Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում` ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ:

Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:

Շուվալովը Հայաստան է ժամանել հինգշաբթի՝ որպես ԱՊՀ գործերով ՌԴ ազգային համակարգող՝ կապված ԱՊՀ-ում ռուսական նախագահության մեկնարկի հետ:  

Այցի ընթացքում ծրագրված են նաև նրա հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և փոխնախագահ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: