485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
2009 թվականին բացահայտված հանցագործությունների թիվը երկու անգամ ավելի է, քան 2008 թվականին. Հայաստանի Ոստիկանություն
15:32
05 Փետրվարի 2010

2009 թվականին Հայաստանի Ոստիկանությունը բացահայտել է 10 650 հանցագործություն 2008 թվականի 5458-ի դիմաց, ուրբաթ կոլեգիայի նիստում հայտարարեց Հայաստանի Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Պետք է արձանագրել, որ աշխատանքի գրեթե բոլոր ուղղություններով 2009 թվականին զգալի հաջողություններ են արձանագրվել։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ արդյունավետ են գործել գրեթե բոլոր տարածքային մարմինները, որոնք բացահայտման ցուցանիշը միջինը բարձրացրել են 10 տոկոսով»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքերով, 2009 թվականին հանցագործությունների թվի ավելացմանը զուգընթաց և Ոստիկանության գերբեռնվածության պատճառով վարույթում գտնվող քրեական գործերի բացահայտումն աճել է 10,5 տոկոսով 2008 թվականի համեմատ, (70 տոկոսից մինչև 80,5 տոկոս), քրեական հետախուզության մասով՝ 6,1 տոկոսով (69,1-ից 75,2 տոկոս), ծանր հանցագործությունների մասով՝ 4,45 տոկոսով (64,9 % -ից մինչև 69,3%), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների մասով՝ 10,8% (57,6% -68,4%).

Ինչ վերաբերում է տարբեր տեսակի հանցագործություններին, ապա, ոստիկանապետի խոսքերով, զգալիորեն աճել է սպանությունների ( 55,4%- 63,9%), սպանության փորձերի ( 48,3 %- 76,9%), առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու բացահայտման արդյունավետությունը ( 48,3 % - 76,9%) և այլն։

Միաժամանակ նա նշեց, որ 2008 թվականի համեմատ որոշ չափով նվազել է թմրանյութերի ( 87,8% - 86,5 %), պետգույքի նկատմամբ խարդախության (100% -ից 97,1%), անձնական գույքի կողոպուտի (61,8 % մինչև 60,9%) հետ կապված հանցագործությունների ուղղությամբ աշխատանքների արդյունավետությունը։

Իր ելույթում Սարգսյանն ասաց, որ 2009 թվականի արդյունքներով բարձր գնահատական են ստացել Ոստիկանության Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզային վարչությունները, և ցածր գնահատականներ՝ Արագածոտնի և Տավուշի մարզային վարչությունները։

Ոստիկանապետը հատուկ նշեց Երևանի ոստիկանական վարչության աշխատանքը, որը, չնայած քրեածին ծանր վիճակին, ըստ աշխատանքի արդյունավետության հինգերորդ տեղում է։  -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։