485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգ չեն տեսնում
15:06
05 Փետրվարի 2010

Հայ խորհրդարանականները ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման վտանգ չեն տեսնում: Այսպես, «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ պատերազմի վերսկսման իրական վտանգ այժմ չկա:

«Այն, ինչին մենք ձգտում ենք հարաբերությունների կարգավորումն է, իսկ դա պատերազմ չի ենթադրում: Եթե պատերազմ է հնարավոր, ապա ինչու՞ ենք մենք ձգտում կարգավորել հարաբերությունները», - նշեց Բիշարյանը՝ մեկնաբանելով ամերիկյան հետախուզման ծառայության ղեկավարի՝ վերջերս արված հայտարարությունները:

Փետրվարի 2-ին ԱՄՆ Կոնգրեսում իր զեկույցում ԱՄՆ ազգային հետախուզման ծառայության ղեկավար Դենիս Բլերը հայտարարել է, որ չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման հարցում նախորդ տարվա արձանագրված առաջընթացին՝ այդ գործընթացն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող նուրբ հարաբերությունների վրա և բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման ռիսկը:

Հայ խորհրդարանականն ավելացրեց, որ երկու կողմերի ավելի լուրջ և հավասարակշռված քայլերը կօգնեն հասնել ավելի մեծ առաջընթացի, քան ռազմական գործողություները: «Ես չեմ հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը», - ասաց նա:

Սակայն միաժամանակ Բիշարյանը կոչ արեց հայկական կողմին՝ լինել ավելի զգաստ և զգոն, քանի որ կողմերի միջև ոչ բոլոր վիճահարույց հարցերն են կարգավորված: «Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման», - ընդգծեց նա:

«Դաշնակցություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանի կարծիքով՝ ղարաբաղյան պատերազմը մինչև այժմ ավարտված չէ: Նա հիշեցրեց, որ 1994թ.-ին միայն հրադադար է կնքվել, իսկ դա նշանակում է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Ինչպես կարծում է Դաշնակցության ներկայացուցիչը, հայկական կողմը պետք է հաշվի առնի այս հանգամանքը զարգացման ցանկացած ծրագիր կառուցելիս:

«Տեսականորեն պատերազմի հնարավորությունը չի բացառվում: Սակայն ես չեմ կարծում, որ վտանգն այդքան մոտ է», - ընդգծեց Շահբազյանը:

Նրա խոսքերով, գերտերությունները տարածաշրջանում ունեն իրենց շահերը, և պատերազմի վերսկսումն իրավիճակը նրանց վերահսկողության տակից դուրս գալու վտանգ կստեղծի: Միաժամանակ Շահբազյանը ընդգծեց, որ վերսկսման դեպքում նոր պատերազմը կտարբերվի 1990-1991 թթ.-ին սկսված պատերազմից:

«Պատերազմը սկսող երկիրը մարդկային մեծ զոհեր կկրի և կբախվի փախստականների խնդրի հետ: Դա մեծ ռիսկ է ստեղծում պատերազմը սկսողի համար», - նշեց պատգամավորը:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղարն ավելացրեց, որ այժմ ուժերի հավասարակշռությունը ևս զգալիորեն տարբերվում է 90-ականների սկզբի իրավիճակից, և եթե այն ժամանակ հայկական կողմը, զիջելով սպառազինությունների տեսակետից, կարողացավ հաղթել, ապա այժմ ավելի հեշտ կլինի հաղթանակ տանել: «2008 թ.-ին Երևանում զանգվածային անկարգություններից մի քանի օր անց ադրբեջանցիները փորձեցին ճեղքել սահմանը, սակայն բախվեցին դիմակայությանը, որը չէին սպասում», - հիշեցրեց Շահբազյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։