+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծխելու դեմ պայքարի քարոզչության մեթոդներն արդյունք չեն տալիս. Առողջապահության նախարարություն
14:22
05 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Քարոզչությունը՝ որպես ծխելու դեմ պայքարի միջոց, Հայաստանում արդյունավետ չէ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։

«Հայաստանում ծխախոտի օգտագործման մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Հանրապետությունում ծխում է 15 տարեկանից բարձր տղամարդկանց 55 տոկոսը, և ընդհանուր բնակչության 27 տոկոսը»,- հայտնեց փոխնախարարը։  Նրա խոսքերով, Վրաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը, Ադրբեջանում՝ 18 տոկոսը, Թուրքիայում՝ 33, ԵՄ երկրներում՝ 27, իսկ ԱՊՀ-ում՝ 32 տոկոսը։

Ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի գների բարձրացումն է։

«Եթե ծխախոտի տուփն արժենա հինգ եվրոյից ավելի, յուրաքանչյուր ոք ծխախոտի համար գումար ծախսելուց առաջ նախ կմտածի»,- ասաց նա։

Ըստ նրա, շատ դեպքերում ծխախոտի օգտագործման բարձր մակարդակի պատճառով պահպանվում է սրտանոթային հիվանդությունների բարձր մակարդակը։ Բացի այդ, ինչպես ասաց փոխնախարարը, ծխելը թոքի քաղցկեղ է առաջացնում։

Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործման մակարդակին, ապա փոխնախարարը հայտնեց, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։

«Հայաստանում տարեկան մարդն օգտագործում է 1,4 լիտր ալկոհոլ, նույն ցուցանիշն է նաև Վրաստանում և Թուրքիայում՝ միջինը 4,3 լիտր ալկոհոլ են օգտագործում Ադրբեջանում։ ԵՄ երկրներում այդ ցուցանիշը հավասար է 11,4 լիտրի»,- հավելեց փոխնախարարը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: