483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է. Առողջապահության նախարարություն
14:17
05 Փետրվարի 2010

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը։

«Հարևան երկրներում արձանագրվել է մոտավորապես նույն ցուցանիշը, Ադրբեջանում նույնպես կյանքի միջին տևողությունը կազմում է 74 տարի, Վրաստանում՝ 73, Թուրքիայում՝ 72, Եվրոպայում այդ ցուցանիշը հավասար է 80-ի»,- ասաց փոխնախարարը։

Հակոբյանի խոսքերով, Հայաստանում կանայք միջինն ապրում են յոթ տարով ավելի, քան տղամարդիկ, այսպես, կանանց կյանքի միջին տևողությունը հավասար է 77 տարիների, իսկ տղամարդկանցը՝ 70-ի։

Հայաստանի առողջապահության փոխնախարարն ընդգծեց, որ հանրապետությունում մահվան պատճառների թվում առաջին տեղում հանրապետությունում առաջվա պես մնում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, երկրորդ տեղում են օնկոլոգիական հիվանդությունները, երրորդ տեղում՝ ավտովթարներն ու թունավորումները։

«Վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների մակարդակի նվազում և քաղցկեղով հիվանդացության բարձրացում»,- նշեց Հակոբյանը։

Փոխնախարարը նշեց, որ Առողջապահությունը կարևորում է ուռուցքային հիվանդությունների կանխարգելումը, քանի որ մահացության մակարդակի նվազումը շատ դեպքերում կախված է հիվանդության վաղ փուլերում բացահայտումից։ 

«Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը Հայաստանում ակտիվ փուլում է։ Այնտեղ կներդրվեն քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդներ։ Նախատեսվում է նաև քիմիաթերապիայի միջոցով բուժումը բարձրացնել նոր մակարդակի»,- ավելացրեց Հակոբյանը։

Փոխնախարարը հայտնեց նաև, որ հանրապետությունում նկատվում է մանկական մահացության մակարդակի նվազում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։