486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հույս ունի
10:41
05 Փետրվարի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կխորանան:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, և այսօրինակ այցելությունները շատ կաևոր են մեր երկրների միջև երկխոսությունը շարունակելու տեսակետից», - մեջբերեցին նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նշելով, որ նախորդ հանդիպումից (2009 թվականի հուլիս) բավական ժամանակ է անցել` Սերժ Սարգսյանը  շեշտել է, որ այդ ընթացքում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ևայս հանդիպումը  շատ լավ առիթ է որոշ արդյունքներ իմի բերելու և առաջ շարժվելու համար:

ՀՀ նախագահի խոսքերով, որոշակի առաջընթաց է արձանագրվել տնտեսության ոլորտում: «Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առևտրային հինգերորդ գործընկերը և երրորդը` արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը ևս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը», - ընդգծել է նախագահ Սարգսյանը:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ փոխպետքարտուղար դառնալուց ի վեր սա իր երկրորդ այցն է Հայաստան: Ջեյմս Սթայնբերգը Հանրապետության նախագահին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ջերմ ողջույնները և վերահաստատել է ամերիկյան կողմի «պատրաստակամությունն ու  ցանկությունը` շարունակելու աշխատել և երկկողմ, և բազմակողմ հարցերի, այդ թվում նաև` տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հանրապետության նախագահը և ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան դրական են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը թե ծավալի, և թե արդյունավետության առումով` նշելով, որ երկկողմ համագործակցությունը դինամիկ զարգանում է անվտանգության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Զրուցակիցները նաև համակարծիք են եղել, որ պետք է լուրջ աշխատել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ:

Սթայնբերգին Երևան այցելության ընթացքում ուղեկցում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։