484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը Թուրքիայի վրա պատասխանատվություն կդնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ձախողելու համար. փորձագետ
16:27
04 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրությունը Թուրքիայի վրա պատասխանատվություն կդնի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը ձախողելու համար, կարծում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։ «Ներկայումս ողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Թուրքիային, և բոլոր ակնկալիքները նրա հետ են կապված»,- նշեց նա։

Գիրագոսյանն ընդգծեց, որ տարածաշրջանի միակ հարցը, որի շուրջ համընկնում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Եվրոպայի դիրքորոշումները, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է։ Փարձագետի կարծիքով՝ ներկայումս գերտերությունները ճնշում են գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի նա վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, և ամեն օր այդ ճնշումը կուժեղանա։

Միաժամանակ Գիրագոսյանը չբացառեց, որ Թուրքիայի մեղքով գործընթացի տապալման դեպքում ԱՄՆ-ն կարող է որպես պատիժ ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։

Փորձագետը հավանություն է տալիս Հայաստանի քաղաքականությանը, մասնավորապես նրան, թե ինչպես է նա արձագանքում թուրք ղեկավարների սադրիչ հայտարարություններին՝ հավելելով, որ Հայաստանի փոխարեն Թուրքիային «կպատժեն» գերտերությունները։

Փորձագետը նշեց նաև, որ Թուրքիան փորձել է ստանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հրաժարվելու՝ գերտերությունների հավանությունը, սակայն դրան, ըստ նրա, չհաջողվեց հասնել Էրդողանի ոչ Վաշինգտոն, ոչ էլ Մոսկվա կատարած այցի ընթացքում։

Նա ավելացրեց, որ ներկայումս Թուրքիան փորձում է որպես արձանագրությունների վավերացումից հրաժարվելու առիթ օգտագործել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն նրա դիրքորոշումը փոխըմբռնում  չի գտնում միջազգային հանրության կողմից։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: