478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
Քրեակատարողական հիմնարկի հինգ աշխատակցի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական անփութության համար
12:53
04 Փետրվարի 2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ցմահ ազատազրկման դատապարտվածների՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի` ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մասով նախաքննությունը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է,  ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներ Մհեր Ենոքյանը և Սողոմոն Քոչարյանը, հանցավոր համաձայնության գալով, 2009թ.  ամռանը պլանավորել են  փախուստ կատարել ազատազրկման վայրից` նախօրոք ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի  աշխատակիցների աշխատաոճը  համոզվելով, որ վերջիններս  ծառայության նկատմամբ դրսևորում են անփույթ վերաբերմունք», - ասվում է տեղեկատվության մեջ:

Դատապարտյալները, տեսնելով, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկում, խցերից դուրս բերվելուց դատապարտյալներն անձնական խուզարկության չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարվում, զբոսախցերի տանիքներին հսկողություն չի իրականացվում, երեքից չորս ամիս կտրել են  ՔԿՀ-ի թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը:

Բացի այդ, ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, իրենց տրամադրության տակ ունենալով բավարար քանակության և տեսակի թելեր, տևական ժամանակ մնալով առանց հսկողության՝ 9,5 և 2 մետր երկարության պարաններ են հյուսել, որոնց միջոցով էլ 2009թ. նոյեմբերի 27-ին հիշյալ ՔԿ հիմնարկի թիվ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրված  հատվածի միջով անցնելով, պարանների և մեկուսիչի օգտագործմամբ անցել են ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի  վրայով և ազատազրկման վայրից դիմել փախուստի:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, արդեն 2009թ.  դեկտեմբերի 18-ին Երևանի կենտրոնում հայտնաբերվել է Ենոքյանը, և նույն օրը` Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից հայտնաբերվել է նաև Քոչարյանը: Քննության ընթացքում պարզվել է, որ դատապարտյալների կողմից պլանավորված փախուստը հաջողվել է  իրականացնել  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներ ՔԿ հիմնարկի ցերեկային հերթափոխի  ավագ Աղասի Սմբատյանի, նույն հերթափոխի ծառայողներ Արա Աթաբեկյանի և Վանիկ  Հարությունյանի,  ՔԿ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանի կողմից դատապարտվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպես նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի 2009թ. նոյեմբերի 9-ի հրամանի պահանջները  խախտելու և չկատարելու  հետևանքով:

Նախաքննությամբ պարզվել և հաստատվել է նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետ Սերժիկ Թամրազյանը  հոկտեմբերին ՔԿՀ-ի պետի կողմից տեղեկացված է եղել նախապատրաստվող փախուստի մասին, սակայն չի խստացրել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը և չի կատարել իր ծառայողական պարտավորությունները, ինչի հետևանքով դատապարտյալներին հաջողվել է փախուստ իրականացնել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Աղասի Սմբատյանին, Սերժիկ Թամրազյանին, Սեդրակ Արթենյանին, Արա Աթաբեկյանին և Վանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն): Նրանց մասով քրեական գործն անջատվել է  առանձին վարույթ և ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր և իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։