484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն լուծել ընդհանուր խնդիրները. ՀՀ վարչապետ
10:36
04 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն համատեղ լուծել ընդհանուր խնդիրները, չորեքշաբթի ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակ մենք անդրադառնում ենք Հայաստանի քաղաքացիներին և ջավախահայերին հուզող բոլոր հարցերին: Այդ հարցերը բարձրացվում են և մեր, և մեր վրացի գործընկերների կողմից, քանի որ եթե նրանց տարածքում խնդիրներ կան, ապա նրանք փնտրում են դրանց լուծման ուղիները, և առանց երկխոսության այդ խնդիրներն անհնար է լուծել: Այդ պատճառով Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է բավականին բաց երկխոսություն», - նշել է նա:

Վարչապետի խոսքերով, հայկական և վրացական կողմերը քննարկում են կուտակված խնդիրներն ու հետևողականորեն լուծում դրանք: «Կարծում եմ, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում մենք դրանց լուծման հարցում առաջընթաց կարձանագրենք, օրինակ ինչպես եկեղեցիների վերականգնման հարցում, ինչը ես մեծ ձեռքբերում եմ համարում», - ասել է վարչապետը:

Ինչպես նշել է ՀՀ կառավարության ղեկավարը, Հայաստանն ու Վրաստանը արդեն պայմանավորվել են, որ կասկածանքով չեն վերաբերվի Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի ուսուցիչների նկատմամբ Հայաստանի մոտեցմանը, որոնց համար հատուկ սեմինարներ են անցկացվելու Հայաստանի տարածքում:

Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծի վրա գտնվող Ջավախքը բացարձակապես հայկական բնակչություն ունեցող տարածք է: Այստեղ, ըստ տարբեր գնահատականների, բնակչության 91-97 տոկոսը հայեր են:

Ըստ վարչապետի, երկրորդ կարևոր պայմանավորվածությունը նաև Վրաստանի միջոցների հաշվին հայկական եկեղեցիների և դրանց վերականգնման խնդրին ուղղված երկու երկրի մշակույթի նախարարությունների համատեղ աշխատանքն է:

«Կան շուրջ տասը կարևոր հարցեր, որոնք հասարակության ուշադրության կենտրոնում են, այդ թվում նաև՝ Եկեղեցու կարգավիճակի հարցը: Այդ հարցը վերաբերում է ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցուն, այլև Վրաստանի տարածքում գործող այլ եկեղեցիներին: Դեռևս վրացական կողմը մոտեցումներ չի ներկայացրել, որոնք մենք կկարողանայինք արձանագրել միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, այդ պատճառով աշխատանքները շարունակվում են», - ասել է Սարգսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: