487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը 2010թ.-ին կավելացնի իր չվերթերի աշխարհագրությունը
20:10
03 Փետրվարի 2010

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը 2010թ.-ին կավելացնի իր չվերթնրի աշխարհագրությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը:

«Մենք արդեն բացել ենք Կիպրոս, Դելի և Թել Ավիվ չվերթերը, որոնք արդեն կան չվացուցակում: Բացվում են նաև չվերթեր դեպի Բարսելոն, մինչև 4-5 կավելացվի դեպի Իտալիա չվերթերի թիվը»,- ասաց Բաղդասարովը: Նա հայտնեց, որ դեպի Լարնակա չվերթերը կսկսվեն փետրվարի 23-ից, իսկ մարտից՝ դեպի Թել Ավիվ:

Ըստ նրա, բանակցություններ են տարվում դեպի Վարշավա չվերթ բացելու ուղղությամբ:

«Այսօր ավարտվել են Բոյինգ-757 մեծ ինքնաթիռի գնման բանակցությունները: Ըստ ամենայնի այն ընկերության սպառազինմանը կծառայի և մեզ հնարավորություն կտա չվերթեր իրականացնել դեպի այն երկրներ, որտեղ թռիչքը ավելի քան 9-10 ժամ է տևում»,- ասաց Բաղդասարովը՝ նշելով, որ բանակցություններ են վարվում դեպի ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Թայլանդ և Ճապոնիա չվերթեր բացելու ուղղությամբ:

Նա հայտնեց, որ 2010 թ.-ի սեպտեմբերին «Արմավիա»-ն «Սուխոյ սուպերջեթ» երկու ինքնաթիռ կստանա:

Բաղդասարովը չբացառեց ներքին չվերթեր իրականացնելու հնարավորությունը: Նա նշեց, որ ընկերությունը ծրագրում է 48-տեղանոց ATR 42 500 ինքնաթիռ ձեռք բերել, որը կկարողանա դեպի Գյումրի չվերթեր իրականացնել:

Նա հայտնեց, որ Ստեփանակերտում օդանավակայանի շինարարության ավարտին «Արցախավիա» ընկերությունը կսկսի չվերթեր իրականացնել դեպի ԼՂՀ:

Ինչպես տեղեկացնում է «Արմավիա»-ի մամուլի ծառայությունը, նկատելի ակտիվ աճ է զգացվում Երևանից և դեպի Երևան տարանցիկ չվերթերի առումով: Ծրագրվում է «Զվարթնոց» օդակայանն օգտագործել՝ որպես Եվրոպան ու Մերձավոր Արևելքը միացնող տարացիկ կետ:

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը ստեղծվել է 1996թ.-ին հիմնադիրներ՝ «Ավիաֆին» ԲԲԸ և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ԲԲԸ կողմից։ 2005 թ. հունիսից ավիաընկերության 100 տոկոս բաժնետերն է «MIKA Armenia Trading» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում դեպի Ռուսաստան և ԱՊՀ քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ չվերթերի՝ Հայատանում ամենախոշոր ցանցը։ «Արմավիան» շաբաթական շուրջ 70 կանոնավոր չվերթ է իրականացնում 22 ուղղություններով՝ դեպի աշխարհի 10 երկրներ։ Ավիաընկերությունն ունի երեք Airbus 319-ը, երկու Airbus 320, մեկ Տու-134 և մեկ Իլ-86։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։