478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են գտնվում. վարչապետ
17:02
03 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինիի հետ՝ իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Դեսպանն ու վարչապետն ամփոփել են երկու երկրի համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները:

Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա խորացմանը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և մեծ ավանդի համար, որ նա ունեցել է հայ-չինական բարեկամական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, մասնավորապես երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ապագային միտված մի շարք համատեղ նախագծերի իրականացման գործում, այդ թվում` արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական և այլ ոլորտներում:

Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առևտրաշրջանառության աճը, փոխադարձ  վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում։

Նրանք համոզմունք են հայտնել, որ փոխշահավետ  համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջև փոխըմբռնման խորացմանը:

Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար:  

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը դեսպանին հաջողություն է մաղթել  հետագա գործունեության ընթացքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: