486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայտնաբերել է, որ Հայաստանի բնակչությունը բավարար տեղեկացված չէ հասարակական պաշտպանի ինստիտուտի մասին
20:03
02 Փետրվարի 2010

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն  ուսումնասիրություն է անցկացրել ու հայտնաբերել, որ Հայաստանի բնակչությունը բավարար տեղեկացված չէ հասարակական պաշտպանի ինստիտուտի մասին:

Ինչպես տեղեկատուի շնորհանդեսի ժամանակ հայտնեց ծրագրի ղեկավար Սառա Պետրոսյանը, ուսումնասիրության մեջ ներգրավվել են ՀՀ երեք մարզեր՝ Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի, և այն լույս է տեսել «Արդյունավետ հասարակական պաշտապնություն» տեղեկատուի ձևաչափում:  

«Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե ինչու է հասարակական պաշտպանի կողմից այդքան շատ մերժում այդ երեք մարզերում: Սակայն դա նաև առիթ էր ուսումնասիրելու հասարակական պաշտպանների բավականին երիտասարդ  ինստիտուտը, և այն, թե ինչպես է իրականացվում բնակչության անապահով շերտերի իրավական պաշտպանությունը»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրությունը հայտնաբերել է քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և քաղաքացիներին հասարակական պաշտպանի օգնությանը դիմելու իրավունքի տրամադրման անհրաժեշտությունը:

Նա նշեց նաև, որ, ամերիկյան փորձագետների կարծիքով, չի կարելի մարդու պաշտպանությունը տրամադրել նախնական քննություն վարող մարմինին՝ հավելելով, որ հասարակական պաշտպանի ծառայություններից հրաժարվելու քաղաքացիների մերժման մեծամասնությունը տեղի է ունենում հենց նախաքննություն ընթացքում:

Իր հերթին Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը հասարակական պաշտպանի ծառայություններից որպես բնակչության մերժման պատճառ բերեց նրանցից ոմանց կողմից ծառայությունների անորակ կատարումը:

Պալատի նախագահը հայտնեց, որ հասարակական պաշտպանների աշխատանքի բարելավման նպատակով սեպտեմբերին տեղի կունենա մրցույթ և իրենց պարտականությունները լավ չկատարող պաշտպանների փոխարեն հոկտեմբերին պայմանագրեր կկնքվեն նոր փաստաբանների հետ:

Սահակյանը սակայն չհամաձայնեց հասարակական պաշտպանի ծառայությունների համար դիմելու իրավունքը հենց իրենց՝ քաղաքացիներին տրամադրելու առաջարկի հետ: Ըստ նրա՝ դա կհանգեցնի նրան, որ բնակչության անապահով շերտերի փոխարեն հասրակական պաշտապններին կդիմեն նրանք, ովքեր անվճար իրավաբանական օգնության կարիք չունեն:

«Արդյունավետ հասարակական պաշտպանություն» ուսումնադիրությունն անցակցվել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից Ջինիշյան հիմնադրամի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» ընկերության աջակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։