487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Քրեակատարողական հիմնարկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական անփութության համար
13:18
02 Փետրվարի 2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնական անփութության համար հարուցված քրեական գործի նախաքննությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, նախաքննությամբ պարզվել է, քրեակատարողական հիմնարկի  անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Գառնիկ Մովսիսյանը 2009թ. նոյեմբերի 1-ին նույն հիմնարկի պետի հրամանով  նշանակվել է  հերթապահության նոյեմբերի 1-ի առավոտյան ժամը 9-ից մինչև նոյեմբերի 2-ի  առավոտյան ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում` ստանձնելով  ներքին պահակակետի պահպանության և հսկողության պարտականությունները:

Նոյեմբերի 1-ին` ժամը 14:00-ի և 23:00-ի սահմաններում Մովսիսյանը  համապատասխան ծառայությունների կողմից  խցերում առաջացած շինարարական թերությունները վերացնելու համար  հերթափոխի խմբի պատասխանատու հերթապահին  դիմելու փոխարեն դատապարտյալ  Ա. Եղոյանին տրամադրել է  արգելված իրեր` մուրճ, հարթաշուրթ-աքցան`  իր պահպանությանն ու հսկողությանը  հանձնված 002 խցում  նորոգման աշխատանքներ կատարելու համար:

«Այսկերպ Մովսիսյանը խախտել է «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության`  կալանավորվածներին պահելու վայրեր և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության  թիվ 1543-Ն որոշման պահանջները», - ասվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի ծառայությունից նշել են, որ չորս անգամ դատապարտված Եղոյանը, օգտվելով հսկողության բացակայությունից և օգտագործելով  իր տրամադրության տակ եղած մուրճը և հարթաշուրթ-աքցանը, տեղահան է արել խցի պատուհանի  պատի քարերը, կտրել է  խցի  արտաքին պատի մետաղացանցը և ազատազրկման վայրից դիմել փախուստի: Սակայն նույն օրը  հայտնաբերվել և բերման է ենթարկվել  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:  

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Մովսիսյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):

Քրեական գործն  ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

«Նուբարաշեն»  ՔԿՀ-ի  դատապարտյալ Եղոյանի` ՔԿՀ-ից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ոստիկանության` Էրեբունու քննչական բաժինը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։