487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը Հայաստանում առաջինն է ըստ մեջբերման ցուցանիշի. Yandex
12:20
02 Փետրվարի 2010

Միջազգային տեղեկատվության «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը, Yandex.ru որոնողական համակարգի վարկածով, Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով երկրում առաջին տեղն է զբաղեցնում՝  ավելացնելով իր վարկանիշը 200 կետով։

Մեջբերման թեմատիկ ինդեքսը (ՄԹԻ) կայքի կամ, ավելի հստակ, Ինտերնետ-ռեսուրսի կարևորության (հեղինակության աստիճանի) ցուցանիշն է Yandex որոնողական համակարգի կողմից, որը որոշվում է այդ ռեսուրսին արված արտաքին հղումների ներքին վերլուծության հաշվին։  ՄԹԻ վերահաշվումը տեղի ունենում ամսական 1,5-2 անգամ։ 

Վարկանիշի համաձայն՝ ամենամեջբերվող հայկական կայքերի եռյակն ունի հետևյալ տեսքը՝ «Նովոստի-Արմենիայի» մեջբերումը 1400 վարկանիշով (+200), «Պանարմենիան»՝ 1100 մեջբերման վարկանիշով, ինչպես նաև «Պանորամա» պորտալը և «Արմինֆոն»՝ 850-ական վարկանիշով։  

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը հայկական տեղեկատվական շուկայի առաջատարների թվում է։ 2005թ. հուլիսին գրանցված գործակալության հիմնական նպատակն է լուսաբանել երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը։

2005 թ. դեկտեմբերի 8-ին ԱՄԻ «Նովոստի-Ամենիան» և «ՌԻԱ Նովոստի» ռուսական միջազգային տեղեկատվական գործակալությունը ստորագրել են համաձայնագիր՝ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության մասին։

«Նովոստի-Արմենիան» 2009 թվականի մարտին լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և «International Alert» ոչ կառավարական միջազգային կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրության «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» անվանակարգում։

2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։