478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկել է «Գարնանն ընդառաջ» ծրագիրը
11:23
02 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել թռչունների սեզոնային միգրացիային առնչվող հարցերին, երկուշաբթի մեկնարկեց Հայաստանում և կշարունակվի մինչև գարուն, տեղեկացնում է «Թռչունների պաշտպանության հայկական միությունը» (ASPB)։

«Spring Alive» («Գարնանն ընդառաջ»)` այսպես է կոչվում Եվրոպայում 2006 թվականից գործող լայնածավալ ծրագիրը, որը նպատակն է մարդկանց իրազեկել վայրի բնության թևավոր ներկայացուցիչների մասին, հոգատարություն սերմանել նրանց հանդեպ:

Ծրագիրը իրագործվում է BirdLife International միջազգային կազմակերպության կողմից: Մեր երկիրն այդ համաեվրոպական ծրագրին է մասնակցում 2009 թվականից` «Հայաստանի թռչունների պահպանման միություն»(ASPB) հասարակակական կազմակերպության նախաձեռնությամբ: ASPB-ն հանդիսանում է BirdLife International-ի հայաստանյան ներկայացուցիչն ու գործընկերը:

2010-ին «Գարնանն ընդառաջ» ծրագիրը Հայաստանում իրականացվելու է արդեն երկրորդ անգամ: Ինչպես հայտնեցին ASPB-ից,  ծրագիրը մեկնարկել է փետրվարի 1-ին և տևելու է մինչև գարնան ավարտը: Մեկնարկի օրը պատահական չէ ընտրված` տաք երկրներում ձմեռն անցկացնելուց հետո չվող թռչունները փետրվարի սկզբին արդեն սկսում են վերադառնալ Եվրոպա: 

«Ծրագիրը կոչված է տվյալներ հավաքագրել այն մասին, թե չվող թռչունները երբ են վերադառնում իրենց բնադրման վայրերը, ուստի ծրագիրը կարևորվում է նրանով, որ այն ունի աշխարհագրական լայն սփռվածություն և միաժամանակ հնարավորություն է ընձեռում տվյալներ հավաքագրել անմիջապես տեղի բնակիչներից»,- ասում է «Գարնանն ընդառաջ» ծրագրի ազգային պատասխանատու Ծովինար  Հովհաննիսյանը:

Ըստ նրա, անցած տարիների ընթացքում արձանագրվել է մոտ 94 000 դիտարկում: Եվ գիտնականները կարևորում են «Գարնանն ընդառաջ» ծրագիրը, որովհետև այն իրենց օգտակար տեղեկություններ է տրամադրում չվող թռչունների ձմեռման վայրերից վերադարձի ժամկետների մասին:

Ծրագրի շրջանակներում դիտարկումների համար ընտրվել են Եվրոպական մայրցամաքի համար չորս առավել տարածված չվող տեսակներ` Սովորական կկուն (Cuculus canorus), Գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica), Սպիտակ արագիլը (Ciconia ciconia) և Սև մանգաղաթևը (Apus apus): Այդ թռչունները լայն տարածում ունեն նաև Հայաստանում:

«Գարնանն ընդառաջ» ծրագրին մասնակցելը դժվար չէ: Պարզապես պետք է ուշադիր լինել թռչուններին հետևելիս կամ նրանց ձայները լսելիս: Եթե, ասենք, փետրվարի 1-ից մինչև գարնան ավարտը առաջին անգամ սպիտակ արագիլ տեսնեք, կամ լսեք կկվի ձայնը, տեղեկացրեք դրա մասին` այցելելով www.springalive.net վեբ-կայքը, ընտրելով երկիրը և դիտարկումների արդյունքները մուտքագրելով գրանցման էլեկտրոնային թերթիկում:

Հաշվի առնելով Ինտերնետի ոչ լիարժեք թափանցումը ՀՀ տարածաշրջաններ, նախատեսված է նաև տվյալների հավաքագրման տպագիր տարբերակ` հատուկ մշակած թերթիկի տեսքով: Արձագանքներն ընդունվելու են նաև 010 20-87-25 հեռախոսահամարով:

Այս տարի «Գարնանն Ընդառաջին» առաջին անգամ միացել է նաև Աֆրիկյան մայրցամաքը: Այսպիսով, Եվրոպայի ու Աֆրիկայի բնակիչներն էլ կկարողանան կիսել գարնանային չուի զարմանահրաշ երևույթի գրավչությունը:

Ներկայում «Spring Alive» ծրագրին ներգրավվել է 33 եվրոպական պետություն, այդ թվում` Ավստրիան, Բելառուսը, Հայաստանը, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան, Ռուսաստանի Դաշնությունը, Պորտուգալիան, Թուրքիան:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը 2006 թվականից հանդիսանում է BirdLife International-ի ներկայացուցիչ և գործընկեր: BirdLife International-ը հանդիսանում է թռչունների պաշտպանությանը հատուկ ուշադրություն դարձնող բնապահպանական կազմակերպությունների (BirdlLife Partners) համընդհանուր ալյանս: 2009 թվականից ASPB-ն անդամակցում է Բնության և բնական պաշարների պահպանման միջազգային միությանը (IUCN): -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։