484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության մասին համաձայնագիրը
20:10
01 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր գումարի շրջանակային ֆինանսական համաձայնագրի վավերացման հարցը:

«Համաձայնագիրը լիովին կանոնակարգում է տրանսպորտային միջանցքի շինարարության ծրագիրը, դրա իրականացումը թույլ կտա բարեկարգել տրասնպորտային ենթակառուցվածքն ու ավելացնել երթևեկության արագությունը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ պատգամավորներին ներկայացնելով համաձայնագրի պայմանները:

Ըստ նրա, շրջանակային համաձայնագիրը կանոնակարգում է 2010-2017թթ.-ի շինարարության ծրագիրը, և ներառում է, մասնավորապես, ենթակառուցվածքի բարեկարգման ու նորացման նախագծեր՝ նպաստելով մաքսային համակարգի զարգացման գործընթացին:

Երիցյանը հավելեց, որ համաձայնագրի համաձայն ԶԱԲ-ը Հայաստանին կտրամադրի 500 մլն դոլար արժեցող նախագծի իրականացումը, որից 38,4 մլն SDR կամ 60 մլն դոլարը առաջին տրանշը կկազմի:

Նախարարը պարզաբանեց, որ վարկը կտրամադրվի տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով 8 տարի արտոնյալ ժամկետով, իսկ հաջորդ 24 տարվա ընթացքում տոկոսը կհասնի 1,5-ի:

Երիցյանը հավելեց, որ նախագծի իրականացումը թույլ կտա զգալիորեն կրճատել ճանապարհին լինելու ժամանակը, բարձրացնել ճանապարհների անցանելիությունը, որոնք անցանելի կլինեն ողջ տարին: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, ինչպես հիշեցրեց նախարարը, կարևոր տարածաշրջանային նշանակություն ունի և կծառայի որպես Եվրոպա-Ասիա միջանցքի շարունակություն՝ դառնալով արևելքը արևմուտքին կապող ամենակարճ ուղին:

«Չի բացառվում, որ մեր հարևաններն օգտագործեն այդ ճանապարհը»,- ասաց նախարարը:

Ըստ նրա, ծախսված յուրաքանչյուր 70 մլն դոլարը 1-2 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ կապահովի, իսկ ծրագրի շահույթը 11-15 մլն դոլար: Երիցյանն ասաց, որ նախագծի իրականացումը բարդ ինժեներական որոշումներ կպահանջի, հետևաբար նաև լրացուցիչ աշխատանքներ:

ՀՀ կառավարությունը 2010 թ.-ի հունվարի 14-ին հավանություն է տվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Զարգացման ասիական բանկի միջև 500 մլն դոլար ընդհանուր գումարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին և Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության համար 60 մլն դոլարի չափով առաջին տրանշի տրամադրման համաձայնագրին, որոնք կնքվել են 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին և 2009թ.-ի հոկտեմբերի 12-ին համապատասխանաբար:

2010թ.-ին Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի շինարարության ծրագրի շրջանակներում ծրագրվում է 120 մլն դոլար գումարի աշխատանքներ իրականացնել: 2010թ.-ի համար նախատեսված 120 մլն դոլարի չափով միջոցները ընդգրկում են առաջին տրանշի 60 մլն դոլարը, ինչպես նաև ԶԱԲ-ի վերցված երկրորդ տրանշի միջոցների մի մասը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։