+1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան Հայաստանի մայրաքաղաքի միջազգային համագործակցության գերակա ուղղություններից է. Երևանի քաղաքապետ
18:05
29 Հունվարի 2010

Մոսկվան՝ որպես Հայաստանի գլխավոր գործընկեր և ռազմավարական դաշնակից, միանշանակ Երևանի միջազգային համագործակցության գերակա ուղղություններից է, ուրբաթ հայտարարեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Երևանի քաղաքապետի կարծիքով, վերջին տարիներին Երևանի և Մոսկվայի հարաբերություններում հատուկ տեղ է գրավում տնտեսական և մշակութային կապերի կայուն զարգացումը։

«Մեր գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և համագործակցության վրա, ինչի վկայությունն են այսօր մեր ստորագրած համագործակցության համաձայնագրերն ու ծրագրերը։ Մեր խնդիրն է պահպանել ձեռքբերածը և նոր որոշակի ծրագրեր իրականացնել»,- նշեց Բեգլարյանը։

Նա նշեց, որ վերջին տարիների շատ գործ է արվել, և կողմերը բավական մեծ ներուժ ունեն տարբեր բնագավառներում ծրագրերի մշակման և իրականացման համար։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք տեղական ինքնակառավարման, մշակույթի և կրթության, սոցիալական ապահովման, ներդրումների, փորձի փոխանակման բնագավառներում կապերի խորացման ուղղությամբ»,- նշեց քաղաքապետը։

Ըստ նրա, համագործակցության կարևորագույն հարց է ուղիղ տնտեսական կապերի հաստատումը, ապրանքաշրջանառության մեծացումը։

Նա վստահություն հայտնեց, որ համագործակցության բոլոր համատեղ ծրագրերը կյանքի կկոչվեն ի բարօրություն երկու քաղաքների և նրանց բնակիչների։

Ուրբաթ Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրվել է  համաձայնագիր «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մարդասիրական ոլորտներում համագործակցության մասին»։

Բացի այդ, համագործակցության ծրագրեր են ստորագրվել Երևանի Կենտրոն և Ավան վարչական կենտրոնների և Մոսկվայի Կենտրոնական և Հյուսիսային մարզերի միջև կրթության, մշակույթի, սպորտի, կանաչապատման, քաղաքային տնտեսության, համատիրությունների գործունեության ոլորտներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։