480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սբ. Վալենտինի տոնը պետք է օտար լինի հայ երիտասարդությանը. հոգևորական
14:43
29 Հունվարի 2010

Հայ երիտասարդությունը չպետք է հայացքն ուղղի տարբեր օտար ավանդույթների և սրբերի, մասնավորապես, կապված Սբ. Վալենտինի տոնի հետ, կարծում է Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Շմավոն քահանա Ղևոնդյանը։

«Մենք ունենք երիտասարդների և սիրահարների մեր հովանավորը։ Այդ դեպքում ինչու՞ մենք պետք է մեր հայացքն ուղղենք ինչ-որ օտար սրբի, ում չեն ընդունում ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ եկեղեցիները»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Քահանան հիշեցրեց, որ ըստ հայկական եկեղեցական ավանդույթի՝ երիտասարդների և սիրահարների հովանավորը Հայաստանում Սուրբ Սարգիսն է։

Ըստ նրա՝ Սբ. Վալենտինի մասին հավատալիքն ի հայտ է եկել բողոքական եկեղեցում, իսկ այնուհետև դրան մասսայականություն են տվել գործարարները, ովքեր փորձում էին ավելացնել իրենց վաճառքը։

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

Այս տարի Սբ. Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին:

Այս օրը երիտասարդ սիրահարները Հայաստանում աղի բլիթներ են ուտում։ Ժողովրդական սովորույթի համաձայն, անհրաժեշտ է տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտել։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, որոնք հավատալիքի համաձաjն, երազում նրանց ջուր են տալիս։   

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։