480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակը պատրաստ է հակահարված տալ հակառակորդի կողմից հարձակման հնարավոր ագրեսիայի դեպքում. գնդապետ
16:14
28 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակը պատրաստ է հակահարված տալ հակառակորդի կողմից հարձակման հնարավոր ագրեսիայի դեպքում, հինգշաբթի հայտարարեց «Մոնթե Մելքոնյանի» անվան ռազմամարզական  վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը:

«Չնայած նրան, որ 2003 թվականից ես չեմ ծառայուոմ ազգային բանակում և ճշգրիտ տվյալներ չունեմ բանակի տեխնիակական զինվածության որակի և մակարդակի մասին, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե մեր բանակը վատ է զինված»,- ասաց նա։

Փորձագետը նաև ընդգծեց բանակում ռազմական ոգու պահպանման անհրաժեշտությունը՝ հատուկ նշանակություն տալով հրամանատարական կազմի գրագետ սերնդափոխությանը։ Ըստ նրա՝ հենց դա է որակյալ և ուժեղ բանակի գրավականը։

Խոսելով հայկական ազգային բանակի ամրապնդման համար կարևոր կառուցվածքային բարեփոխումների մասին՝ Մինասյանը նշեց, որ հայկական բանակը պետք է մեծ ուշադրություն դարձնի հատուկ նշանակության ուժերի զարգացմանը։

«Ներկայումս հայկական բանակն ուշադրությունը կենտրոնացնում է ընդհանուր ռազմական ռազմավարության վրա։ Ես առաջարկում եմ որոշ կառուցվածքային փոփոխություններ կատարել, մասնավորապես, լեռնային աշխարհագրությունը նկատի առնելով՝ ես առաջարկում եմ զբաղվել հատուկ նշանակության ուժերի հզորացմամբ»,- ասաց Մինասյանը։

Հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումն, իմ կարծիքով, ձեռնտու է ոչ միայն արագ արձագանքման տեսանկյունից, այլև այն առումով, որ դա չի պահանջում հատուկ տեխնիկական զինում։

Հենց այս պատճառով ես հատուկ նշանակություն եմ տալիս հատուկ նշանակության զորքերին, որտեղ զենքի մաշվածությունն առանձնակի դեր չի խաղում»,- նշեց Մինասյանը։

Հայաստանում հինգշաբթի նշվում է Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակը, ինչը սերտորեն կապված է հայկական անկախ պետության կայացման հետ: Հայկական բանակի շնորհիվ հաջողվեց պաշտպանել Արցախի անկախությունն ու անսասան պահել Հայաստանի սահմանները:

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։