481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանակը տարածաշրջանում առավել կայացած բանակներից է. ջոկատի հրամանատար
14:41
28 Հունվարի 2010

Հայկական բանակն այսօրվա դրությամբ տարածաշրջանում առավել կայացած բանակն է, կարծում է ««Ազատամարտի վետերանների միության» նախագահ, «Սասունցի Դավիթ» ջոկատի հիմնադիր և հրամանատար Համլետ Հովսեփյանը:

«Հայկական բանակն օրեցօր զարգանում և բարգավաճում է՝ միաժամանակ ունենալով մեծ ներուժ և մարտական տրամադրվածություն: Ես կարող եմ վստահեցնել, որ այն մեր տարածաշրջանում առավել կայացած բանակն է», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովսեփյանը:

Նրա խոսքերով, չնայած բավականին կարճ ժամկետին և երկրի քաղաքական-տնտեսական կյանքի բարդությանը՝ հայկական բանակը 10-15 տարվա ընթացքում կարողացել է ոչ միայն ձևավորվել, այլև կայանալ և զարգանալ:

«Պարզապես անիմաստ է համեմատել մեր բանակի ներկա վիճակը տասը տարի առաջվա վիճակի հետ, քանի որ տարբերությունը հսկայական է, մեր բանակը տարեցտարի ավելի է զարգանում և բարգավաճում», - վստահեցրեց ջոկատի հրամանատարը:

Միաժամանակ Հովսեփյանը համոզմունք հայտնեց, որ «հայկական բանակի կատարելագործման համար կարևոր է ոչ այնքան զինվորների և ռազմական տեխնիկայի քանակը, որքան զինվորների մարտական ոգին և Հայրենիքի համար մարտնչելու կամքը»:

«Երբ մենք հաղթանակ տարանք Արցախյան պատերազմում, մենք չունեինք ոչ բանակ, ոչ ռազմական տեխնիկա, կար միայն մարտական ոգին և Հայրենիքի հանդեպ սերը, ինչն այսօր էլ պետք է լինի ամեն հայ զինվորի գիտակցության մեջ», - ընդգծեց նա:

Հայաստանում հինգշաբթի նշվում է Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակը, ինչը սերտորեն կապված է հայկական անկախ պետության կայացման հետ: Հայկական բանակի շնորհիվ հաջողվեց պաշտպանել Արցախի անկախությունն ու անսասան պահել Հայաստանի սահմանները:

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: