477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱՊ-ը 2010-ին նախատեսում է պայմանագիր ստորագրել թուրքական «Թույափ» ընկերության հետ
18:13
27 Հունվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը 2010 թվականին նախատեսում է պայմանագիր ստորագրել ցուցահանդեսներ կազմակերպող թուրքական ամենախոշոր ընկերություններից մեկի «Թույափ»-ի հետ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։   

«Փետրվարի կեսերին նախատեսված է պալատի նախագահ Մարտին Սարգսյանի այցը Ստամբուլ՝ «Թույափ» ցուցահանդեսային կենտրոնի հետ պայմանագիր ստորագրելու համար»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքերով, «Թույափ» կենտրոնի հետ կքննարկվի Թուրքիայում հայկական արտադրանքի ցուցահանդեսների կազմակերպման հարցը, և համապատասխանաբար, թուրքական ապրանքների ցուցահանդեսների հարցը Հայաստանում։

Այդ համատեքստում Վարդանյանն ընդգծեց երկու երկրի պալատների միջև երկկողմ համագործակցության հաստատման շահագրգռվածությունը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանի ԱԱՊ-ն փորձում է համագործակցություն հաստատել իր թուրք գործընկերների հետ։

«2009 թվականի վերջին Հայաստան ժամանեցին Վանի ԱԱՊ ներկայացուցիչներ՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցության առաջարկով, մասնավորապես, դեպի պատմական վայրեր Հայաստանից և հայկական սփյուռքից զբոսաշրջիկների ներգրավման համար»,- միաժամանակ հայտարարեց Վարդանյանը։

Ինչպես նշեց Վարդանյանը, թուրքական ԱԱՊ ներկայացուցիչներն առաջարկել էին համագործակցել մինչ երկու երկրի քաղաքական ուժերի միջև համաձայնագրի ստորագրումը։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Թուրքիայի հետ Հայաստանի ոչ պաշտոնական արտաքին ապրանքաշրջանառությունը 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում կրճատվել է 36,9 տոկոսով և կազմել շուրջ 159 մլն դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: