486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՃՏՊ-ների թվի աճի միտումը դադարել է. Ճանապարհային ոստիկանության պետ
14:48
27 Հունվարի 2010

Հայաստանում 2009 թ.-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի միտումը դադարել է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:

«2009 թվականը բեկումնային էր Ճանապարհային ոստիկանության աշխատանքում, քանի որ մեզ հաջողվեց վերջապես դադարեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի միտումը», - ասաց Օհանյանը՝ նշելով, որ ոստիկանությունն ունի համապատասխան դաշտ՝ ձեռք բերված արդյունքները պահպանելու և բարելավելու համար:

Օհանյանի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2003 թ.-ից ՃՏՊ-ների թիվը Հայաստանում տարեցտարի ավելանում էր՝ 2008 թ.-ին հասնելով 2202 դեպքի, ինչի հետևանքով զոհվել է 407 մարդ:

2008 թ.-ի համեմատ 2009 թ.-ին ՃՏՊ-ների թիվը կրճատվել է և կազմել 2000, տուժածների թիվը կազմել է 2753, զոհվածներինը՝ 325:

Օհանյանը նաև նշեց, որ 2009 թ.-ին ճանապարհային ոստիկանությունը ձերբակալել է ավտոմեքենաների կողոպտիչների և առևանգիչների:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը նշեց, որ հիմնականում բոլոր փողոցներն ունեն հետիոտնի համար նախատեսված անցումներ և լուսացույցեր: Սակայն կան դեպքեր, երբ խանութների տերերն ինքնակամ ներկում են անցումները՝ վերածելով դրանք կետագծայինի՝ դրանով իսկ չթույլատրված վայրերում կայանատեղեր ապահովելով: Ճանապարհային ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանության տեխնիկական զինման կապակցությամբ Օհանյանը տեղեկացրեց, որ ծրագրվում է ռադարներ տեղադրել Երևանում և Հայաստանի մարզերում: Նաև կվերականգնվեն 14 խաչմերուկներ, որտեղ կլինեն կարգավորող ոստիկաններ և լուսացույցեր:   

«Մենք ցանկանում ենք ճանապարհային երթևեկությանը հետևելու և փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար տեսախցիկներ տեղադրել սկզբում Երևանի կենտրոնում, այնուհետև քաղաքի ծայրամասերում», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: