484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի հիշատակին նվիրված բարեգործական ընթրիք կանցկացվի
18:01
26 Հունվարի 2010

Շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված հերթական բարեգործական ընթրիքը կանցկացվի Երևանում, հայտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Արդեն ավանդական դարձած բարեգործական ընթրիքը կազմակերպում են Բըրնսի Հանձնաժողովը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի Դեսպանատունը:  

Նախորդ երեկոների ընթացքում հանգանակված գումարներով մարզային մի քանի ծննդատների համար ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, հատուկ կարիքներով երեխաների համար պատրաստվել են կրթական բնույթի խաղալիքներ:

Այս տարի Բըրնսի ընթրիքի ընթացքում կմատուցվի շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստը:

Մինչ այդ, հունվարի 29-ին, Զվարթնոց տաճարի գեղատեսիլ տարածքում շոտլանդական պարկապզուկի հնչյունների ներքո «հագիսը» հանդիսավոր կերպով կհանձնվի Միացյալ թագավորության դեսպանին: Արարողությանը մասնակցելու համար հատուկ Հայաստան է ժամանելու շոտլանդացի պարկապզուկահարը և «հագիսը» պատրաստող խոհարարը:

Արարողությունից հետո հյուրերը կուղևորվեն «Զատիկ» մանկատուն, ուր տեղի կունենա «Բըրնսի երիտասարդական կենտրոնի» հանդիսավոր բացումը:

Կենտրոնը հիմնադրվել է  նախորդ Բըրնսի ընթրիքին հանգանակված գումարներով` Armenian British Connect ՀԿ-ի կողմից:

Կենտրոնում «Զատիկի» սաները, ում 14 տարին արդեն լրացել է, հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ և հմտություններ, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն հետագայում` Զատիկի պատերից դուրս: Կենտրոնում երեխաները կուսումնասիրեն անգլերեն լեզու, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, կմասնակցեն սեմինարների: 

Կենտրոնի բացման արարողությանը կմասնակցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։