486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Սելիմի լեռնանցքը և Սպիտակ-Ջաջուռ ճանապարհը փակ են ձնաբքի պատճառով. տրանսպորտի նախարարություն
16:27
26 Հունվարի 2010

Սելիմի լեռնանցը և Սպիտակ-Ջաջուռ ճանապարհը փակ են ձնաբքի պատճառով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:

Բացի այդ, Արթիկ-Արագած մայրուղին (Շիրակի և Արագածոտնի մարզեր) և Գեղարքունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են մերկասառույցի պատճառով:

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Հայաստանում ամենուրեք առատ ձյուն է տեղացել: Հայհիդրոմետծառայության տվյալներով՝ Հայաստանում առաջիկա օրերին 10-12 աստիճանով ցրտելու է: 

Ինչպես երեքշաբթի հայտնեց ՀՀ Փրկարար ծառայությունը, երկուշաբթի բազմաթիվ մեքենաներ ձյան կուտակումների պատճառով մնացել են ճանապարհներին:

«Հունվարի 25-ին, ժամը 15.37-ից մինչև 20.50-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել, որ ձնաբքի հետևանքով Շիրակի մարզի` Մայիսյան-Աշոցք, Թորոսգյուղ-Աշոցք, Լանջիկ, Գյումրի-Թալին, Ցողամարգ-Վարդաղբյուր, Գյումրի-Բավրա, Լոռու մարզի` Վանաձոր-Ալավերդի, Վայոց ձորի մարզի` Մարտունի-Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի` Թալին-Մաստարա ավտոճանապարհներին առաջացած խցանումներից բազմաթիվ ավտոմեքենաներ են արգելափակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ահազանգերը փոխանցվել են համապատասխան մարզային փրկարարական վարչություններ: Արագածոտնի մարզում խցանված ավտոմեքենաների ուղևորների մի մասը տեղավորվել է գիշերելու Թալին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատում:

Փրկարարների և մարզային Ճանշինների աշխատակիցների համատեղ ուժերով Շիրակի մարզում խցանումներից դուրս է բերվել 59, Արագածոտնի մարզում` 57 ավտոմեքենա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։