481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ուսանողները նշել են Տատյանայի օրը
13:24
26 Հունվարի 2010

Ռուս ուսանողության տոնին՝ Տատյանայի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել նախօրեին, Երևանի Մոսկվայի տանը:

Միջոցառումը կազմակերպել են Հայաստանում ռուս հայրենակիցների երիտասարդական հասարակական կազմակերպությունները՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ:

«Միջոցառման նպատակը երիտասարդների համար տոն կազմակերպելն է: Տատյանայի օրը Մոսկվայի ուսանողության օրն է: Սակայն ես կարծում եմ, որ չկան տոներ, որոնք բացառապես նախատեսված են Մոսկվայի ուսանողության, հայկական ուսանողության կամ Լենինգրադի ուսանողության համար: Երիտասարդությունն ամեն տեղ երիտասարդություն է, և նման միջոցառումները նպաստում են մշակույթների երկխոսությանն ու մերձեցմանը», - ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Հայաստանում ռուս հայրենակիցների երիտասարդական հասարակական կազմակերպությունների միության (ՌՀԵՀԿՄ) նախագահ Արամ Գյուրջյանը:

ՌՀԵՀԿՄ-ի փոխնախագահ Գոհար Գումաշյանն իր հերթին ավելացրել է, որ տոնակատարության գաղափարը մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի, այլև հայկական բուհերի ուսանողների շրջանում:

Սուրբ Տատյանայի օրը՝ 1755 թվականի հունվարի 12-ին (25), կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրել է «Մոսկվայի համալսարանի հիմնադրման մասին» հրամանագիրը: Այդ օրվանից ի վեր սուրբ Տատյանան համարվում է ուսանողների բարերարը: 19-րդ դարի 60-70-ականներին Տատյանայի օրը դարձավ ուսանողական ոչ պաշտոնական տոն: 2005 թվականին տոնը ձեռք բերեց պաշտոնական կարգավիճակ: ՌԴ նախագահի հրամանագրով՝ հունվարի 25-ը սահմանվել է Ռուսական ուսանողության օր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: