481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հավատարիմ է մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման քաղաքականությանը. ԱԳՆ
18:22
25 Հունվարի 2010

Հայաստանը հավատարիմ է մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման քաղաքականությանը, ասվում է ՀՀ ԱԳՆ 2009 թ.-ի՝ երկուշաբթի տարածված հաշվետվության մեջ:

«Հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության իր սկզբունքներին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը 2009 թ. շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և Մադրիդյան առաջարկությունների հիման վրա արցախյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղեգիծը, միաժամանակ մշտապես ընդգծելով գործընթացին արցախյան կողմի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը»,- ասվում է հաշվետվության մեջ:

Փաստաթղթի համաձայն, 2009թ. արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը նշանավորվեց ինտենսիվ բանակցություններով. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցան 3, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ 6 հանդիպումներ: «Տարվա ընթացքում արձանագրված դրական դինամիկան բավարար չեղավ բանակցային գործընթացում բեկում արձանագրելու համար»,- ասվում է հաշվետվության մեջ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջնային խնդիրներ են հանդիսացել ԼՂՀ կողմից իրականացրած ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ԼՂՀ ժողովրդի  բազմաշերտ անվտանգության ապահովումը:

Ինչպես ասվում է հաշվետվության մեջ, անցած տարի Հայաստանը հակազդել է Ադրբեջանի շարունակական փորձերին հարցն աղավաղված կերպով ներկայացնել միջազգային մի շարք կազմակերպություններում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի Խորհրդում: Հայկական կողմը հուշագրեր և այլ փաստաթղթեր է տարածել այդ մարմիններում, համապատասխան ատյաններում տեղի են ունեցել բազմաթիվ բացատրական և տեղեկատվական բնույթի հանդիպումներ միջազգային կազմակերպությունների ղեկավարության հետ:

«2009-ի հուլիսին Իտալիայի լ'Աքվիլա քաղաքում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլա Սարկոզին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեցին կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով և իրենց աջակցությունը հայտնեցին կարգավորման հիմնական սկզբունքների մշակմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասվում է հաշվետվության մեջ:

Փաստաթղթում հիշեցվում է նաև, որ 2009-ի դեկտեմբերի 1-2-ին Աթենքում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայտարարություն ընդունվեց  ԵԱՀԿ անդամ 56 երկրների ԱԳ նախարարների կողմից, որտեղ առաջին անգամ ամրագրվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը և ևս մեկ անգամ շեշտվեց ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի կարևորությունը:

Նույն օրերին, Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները և Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը հանդես եկան համատեղ համանման հայտարարությամբ:

«Տարվա ընթացքում ոչ մի միջազգային կազմակերպություն, բացի Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից, չի ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հայկական կողմի դիրքորոշմանը հակասող որևէ բանաձև»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: