486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է
17:50
25 Հունվարի 2010

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստում են իրենց առաջարկները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի վերաբերյալ, այդ փաստաթղթի նախաբանն արդեն համաձայնեցված է, լրագրողներին է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սոչիում կազմակերպված եռակողմ հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Փաստաթղթի նախաբանի շուրջ ընդհանուր ըմբռնում կա»,- ասել է Լավրովը:

«Այսօր գլխավոր արդյունք դարձավ պայմանավորվածությունն այն մասին, որ թեպետ կան փաստաթղթի որոշ հատվածներ, որոնք դեռ կողմերի համաձայնության առարկա չեն հանդիսանում, սակայն այդ հատվածների վերաբերյալ կողմերը կպատրաստեն որոշակի առաջարկներ, սեփական որոշակի ձևակերպումներ, որոնք կընդգրկվեն տեքստում»,-ասել է նախարարը:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, երեք երկրի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների խոսակցությունը «անկեղծ էր ու օգտակար»: «Նախագահները պայմանավորվել են շարունակել այն»,- հայտնեց Լավրովը:

Ըստ նրա, «բոլորն օգտակար են համարել, որ այդ փաստաթուղթը (Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական սկզբունքները) կա, քանի որ այն ոչ թե վերացական խոսակցությունը տանելու, այլ դրանք որոշակի ձևակերպումների կապելու հնարավորություն է տալիս»:

Բանակցությունների հետո հանդիպման մասնակիցները մտադիր են զբոսնել, մասնավորապես Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը ծրագրում են լեռնադահուկներով սահել: Այնուհետև երեք նախագահների հանդիպումը կշարունակվի ոչ պաշտոնական ընթրիքի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

2009 թ.-ի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում կայացած «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Նրանց կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների միջև համաձայնությունը պետք է ձեռք բերվի 2007 թ.-ի Մադրիդյան համաձայանգրի սկզբունքների հիման վրա:

Զուգահեռաբար հրապարակվեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերումը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության մեջ ՌԴ-ի, Ֆրանսիայի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները դրական դինամիկա են նկատել Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում և համաձայնել, որ հակամարտող երկրների նախագահների հաճախացող հանդիպումները «զգալիորեն նպաստել են ավելի ինտենսիվ երկխոսությանը կողմերի միջև ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ Մադրիդում առաջարկված հիմնական սկզբունքների համաձայնեցման ավարտի առաջխաղացմանը»:--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։