478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+34
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ծիրանը կհասնի արդեն մայիսին տաք եղանակի պահպանման դեպքում. փորձագետ
15:01
25 Հունվարի 2010

Հայկական ծիրանը կարող է հասնել արդեն մայիսին, եթե մինչև ձմռան ավարտը և գարնան առաջին ամիսներին պահպանվի տաք եղանակը, կարծում է «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Արարատի դաշտավայրում ծառերի վրա սկսում են բողբոջներ հայտնվել, հիմնականում՝ ծիրանի, կեռասի, բալի, դեղձի ծառերի վրա: Օդի ջերմաստիճանի պահպանման դեպքում դա վտանգավոր չէ բերքի համար», - ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Սակայն Բերբերյանը նշեց, որ կտրուկ ցրտելու դեպքում բերքի կորստի վտանգ կա:

«Մինչև 10-12 ջերմաստիճան ցրտի դեպքում այդ ծառերը կցրտահարվեն, և բերքը զգալիորեն կկրճատվի», - ասաց փորձագետը:

Կազմակերպության նախագահը չբացառեց նաև կրկնակի բերքի հնարավորությունը:

«Արարատյան դաշտավայրը եղանակային տաք պայմանների դեպքում ի վիճակի է երկու տարվա ընթացքում հինգ անգամ բերք տալ», - ասաց Բերբերյանը:

Այժմ Հայաստանում գրանցվում է անսովոր տաք ձմեռ: Դեկտեմբերին Երևանում և Արարատյան դաշտավայրում առանձին օրերին գրանցվել է 15 աստիճան տաքություն, Մեղրիում՝ 20 աստիճան, Կապանում՝ 19 աստիճան: Նման տաք դեկտեմբերներ են գրանցվել 1937,  1938, 1963, 1967 թվականներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։